Իմ պաշտոնակից Մ. Տեր֊Գրիդորյանը (Կոմբի թարդմանիշը), որի հանդգնությունը մինչև ծայրահեղության էր հասնում, իսկույն միջամտեց և ասաց.
—Հետո էլ կաթողիկոս, վեհազն տեր...
Վեհազնր եկեղեցու պաշտոնյաներիս ստեպ֊ստեպ ճաշի էր հրավիրում, ուր դրսի հայերից ներկա էր լինում միայն գեներալ Սուլթանշահը։ Այս գերդաստանական ճաշերին ես
այնպես էի լինում, ինչպես ասեղների վրա նստած, ինձ կոմպլեմենտներ էին անում և ես շատ ամաչում էի պատասխանել, դանակ ու պատառաքաղը ստեպ֊ստեպ ձեռքիրս թռչկոտում էին այս ու այն կողմ։ Շատ ուշ ընտելացա այդ բանին։ Ախր ուր Մոսկվայի ամսական երեք մանեթանոց ճաշը և ուր պալատական լակեյների ձեռքով ընդուՆածը։
Այդ ճաշերն ինձ դր չէին դայիս, որովհետև այդ մի պատիվ չէր, այլ ողորմ ութ յուն, բայց չէի կարող մերժել։ Դուրս դալիս սովորաբար ստանում էինք և ընծաներ մի֊մի ծրարով։ Իմ ստացածը միշտ ավելի էր լինում, քան Տեր Գրիդորյանինր, նրա ծրարից դուրս էր դալիս առավելն 10 մանեթ, իսկ իմից երեսուն, բայց միասին էինք ուտում, թատրոն դնում և ալն։
Որովհետև այս բոլորը եղավ (ГԱրություն և Մանվել» վեպիս շնորհիվ, հարկավոր եմ համարում մի երկու խոսք էլ այդ վեպի ուղղության մասին դրել։
Ոմանք այն միտքը տարածեցին ընթերցող հասարակության մեջ, որ իբր թե իմ աշխատությունը մի հետևություն է անմահ Աբովյանցի վեպի։ Այդպես չէ։ Նրա ((Վերք Հայաստանին» մի ողբ է, ողբ հայրենիքի թշվառության վրա, ողբ հայրենասերի, բխած մի ղդայուն սրտից, զարգացած ուդեղից ։ Արություն և Մանվելը» բերում է մի բոլորովին նոր ոպղություն, բոլորովին ինքնուրույն։ Սա մի պատերազմ է հայտնում հին գաղափարների, հին դաստիարակության դեմ, որոնց վրա չի ողբում, այլ հարձակվում է անխրնա և նրանց տեղը տարածում նորը և լավագույնը։ Լեզվի կողմից էլ այս վեպը այն նորությունն է բերում, հեղինակին խոսեցնում է մաքուր դրական Լեզվով, միայն