Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/396

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գործող անձերին է թույլ տալիս, որ մոտավորապես իրանց խոսելու ոճով ու բարբառով հանդես գան, ինչպես այդ թույլ են տալիս ռուս գրողներն ևս։ «Վերք Հայաստանի»-ի մեջ ստույգն և անստույգը, ռեալականը և իդեալականը խճողված են իրար հետ, մինչդեռ «Արություն և Մանվել»-ը իրականի նկարչական պատկերն է դնում ընթերցողի առջև։ Գեղարվեստական տեսակետից «Վերք Հայաստանի»-ն սրտի խորքից բխած մի բնական ժայթքումն է, հեղինակը միտք չի ունեցել իր շենքի գեղեցկության վրա ուշ դարձնելու։ Իսկ «Արություն և Մանվել»-ի մեջ ամեն մի գլուխը մի նկարչական ամբողջություն է. բոլոր գլուխներնի միասին կազմում են պատկերների մի կարգ։ Հերոսն այստեղ զարգացման ճանապարհի վրա է դրված, սրա համար այո վեպը կարող է շարունակվել հեղինակի զարգացման հետ և դառնալ մի կենսագրություն՝ ժամանակակից անցքերի հետ կապվածք Իմ «Մի երես մեր նորագույն պատմությունից» հոդվածը, որ տպվեց «Գրական Հանդես»-ի մեջ, որից արտատպվելով ձրի բաժանվեց իմ գրքի բաժանորդներին, պետք է մտներ «Արություն և Մանվել»-ի մեջ, բայց ինչ-ինչ պատճառներով այդ չհաջողվեց և ես ստիպվեցա զանազան փոփոխություններով տպել առանձին։ «Արություն և Մանվել»-ը վեպ անվանել անգամ կարելի չէ, բայց որ մեզանում ասվում է, դրա պատճառն այն է, որ մենք վիպական գրվածների ամեն ձևի համար ջոկ բառ չունենք։ Իմ առաջին նկարչական ամբողջությամբ գրած վեպը «Երկու քույր»-ն է։ «Արություն և Մանվել»-ն այդ ամբողջությունը չունի և կարող չէ ունենալ, որովհետև դա մի պատկեր չէ, այլ թանգարան պատկերների։ Դրա նախագիծն այնպես է կազմած, որ ժամանակով այս աշխատության բովանդակությունը ևս պետք է մտներ նրա մեջ։ Շատ անգամ մի բան ուզեցել եմ տեսնել կամ անել, ասելով, «սրանով Արությունիս մեջ մի գլուխ ևս կավելանա»։ Փորձը ցույց տվավ սակայն, որ այս նախագիծն անիրագործելի է գեղարվեստական տեսակետից։ Հայտնի անցքերի մեջ գործող անձը անհայտ մնալ կարող չէ, մինչև հեղինակը չշեղվի բնականից ու իրականից և չստեղծե տիպերի և անցքերի մի խառնուրդ. իսկ ես չուզեցա


396