Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/400

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«Այդ ի՞նչ քո խելքի բան է, որ դրա վրա ժամանակ ևս կորցնում»։ Բայց սխալվում էին իրանց րնդունակության չափովիրանք որ չէին հասկանում, ենթադրում էին, որ ես էլ չպիտի հասկանամ։ «Ես հո դիտեմ, որ հասկանում եմ», ասում էի ես, «բայց չդիտեի, որ այս հասարակ բանը հասկանալու չափ սրանք չեն զարդացրել իրանց ինքնօգնության ույժր, զուրկ են բազմակողմ անիհետաքրքրությունից. զարգացած չեն դրանց զդացումներր, և այս բոլորը միայն նրա համար, որ նվազ է կյանքից ստացած դրանց պաշարը, աղքատ է իրանց փորձառություն ը, միակողմանի և մեքենայական է դրանց մտավոր զարդարումը, ամուլ է դրանց ուղեղը»։


Ես իմ միտքը չէի բռնադատում, չէի հոգնեցնում, այլ միայն բավականություն էի տալիս նրա ձգտումներին, բավականություն էի տալիս իմ հետաքրքրությանը, այն պատճառով էլ ամենադժվար թվացող դիրքը ես կարդում էի այնպես, ինչպես շատերը մի գրավիչ ռոման։


Տիեզերքն ինձ հետաքրքրում էր, ինչպես չկարդայի տիեզերագնացության վերաբերյալ գրքեր։ Մարդկային կյանքն ինձ հետաքրքրում էր, ինչպե՞ չկարդայի նրա կյանքին վերաբերյալ գրքեր և այլն։ Եւէ քանի որ այդ բոլորը դրվում է պարզից սկսելով և աստիճան առ աստիճան բարձրանալով դեպի բարդը, ի՞նչ դժվարություն կա այդ բանը հասկանալու համար, եթե առ այդ ունես բնական պահանջ, մի տեսակ քաղց և ծարավ և անզուսպ հետաքրքրություն։ Դժվարը նոր բան ասելն է, նոր գյուտ անելն է, իսկ արած պրծածը չհասկանալու համար բավական բթամտություն ունենալու է։ Փորագրության և ճնշման տակ ձգելու համար ամեն փայտ պետք չի դալիս։ Ես չեմ ասում, որ ամեն ոք կարող է ամեն ինչ անել, բայց ով որ իր էեջ կարողություն է գդում, թող սկսե գործել, աշխատել, և կտե սնե, թե ինչպես սկզբում դժվար և անմատչելի թվացող գործը— իր ձեռքին դառնում է մի խաղալիք։ Ես մեկ անդամ մի հասակավոր վարդապետի ռուսերեն էի սովորեցնում։ (ինչու թաքցնենք, այդ վարդապետը այժմ Սուքիաս եսքիսկոսլոսն էյ։ Սկզբումը դա դըժվարանում էր։ Գործն սկսել էի մի հաստ ռոմանից, որ հետաքրքրե իրան։— Մի վախենաք,— ասացի,— միայն սրա