Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/402

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սում էր այնպես, ինչպես որ գրվում էր։ Իսկ հիմա նրան խոսել արգելել էին բժիշկները. թոքախտը մաշել էր նրան ե առաջվա Նալբանդյանի ստվերագիծն էր մնացել։ Բայց որքա՜ն զարգացել էր մտավորապես և որքա՜ն ետ թողել իրանից Ս. Նազարյան ցին։ Համակիր չէր այլևս ոչ նրա լեզվին ոչ նրա ուղղությանը, համարելով հետամնաց և պահպանողական։ Նալբանդյանցը աշխարհից կտրվելով չէր կտրվեի Ժամանակակից գրականությունից, շարունակ կարդացել էր միայնության մեջ և շատ էր մտածել։ Նրա գրածների մի մասը Մ. Տեր-Գրիգորյանցի ձեռքն ընկավ, բայց թե ում մոտ մընաց հետո' ես չիմացա։ Գրվածներից նշանավոր էր Արկած Ագամա պոեման, գրված ընտիր գրաբարով։ Այդ բանաստեղծօւթյունը գլխե գլուխ բերան էր արել Մ. Բուդաղյանցը և ասում էր շատ տեղ։ Դա մի շատ հրաշալի բանաստեղծություն էր, նկարագրում է բնականի կռիվը անբնականի դեմ, Ադամը վիճում է հրեշտակի հետ, որ թույլ չի տալիս նրան սիրելու Եվային։ Հրաշալի էր մանավանդ սիրահարված Ադամի և Եվայի գեղեցկության նկարագիրը։ Նալբանդյանցի տաղանդը, մտավոր զարգացում ը, լեզվի հարստությունը անհամեմատ բարձր էր Ռ. Պատկանյանից, իսկ բնավորությամբ շիփ-շիտակ էր Նալբանդյանցը, ինչպես ուղիղ վեր բարձրացող մի բարդի, մինչդեռ Պատկանյանցը մի տատասկ էր փռված գետնի երեսին, որի մոտով անցնել չէր կարելի անպատիժ։


Պետերբուրգում այդ միջոցին գլուխ բարձրացրեց Միքայել Միանսարյանցը, թարգմանել տալով։ Եոմբը և էաբուլեի դասախոսությունը։ Եոմբի կեսց թարգմանեց Մ. Տեր Գրիգորյանցը, իսկ մյուս կեսը Եղիա Բաստամ անցը Մոսկվայում Հհետո Վահան վարդապետ)։ Սրա թարգմանածը մի փոքր անհարթ էր, սրբագրեցինք ես Տեր Գրիգորյանցր, սա բոլորն իր անվան սեփականեց և ղրկեց խեղճին, առարկելով, որ նրա թարգմանածը պետք չեկավ։ Իսկ ԼաբուլեՆ համարյա բոլորն էլ ես թարգմանեցի, բայց որովհետև իրան էր հանձնված թարգմանությունը, խնդրեց, որ ես բաժին չյրպահանջեմ ։ Միանսարյանցը ժողովում էր և ազգային երգերը, որ հետո տպագրեց Քնար Հայկական վերնագրով։ Սրա