Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/403

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ձեռնարկության համար տառեր էին հարկավոր։ Ես հանձն առա ձուլել տալ Լեմանին և ձուլել տվի։ Երբ ամեն ինչ պատրաստ էր արդեն Յակշատի տպարանում, ես շարեցի մի երես թան և տպել տվի, որ ցույց տամ Միանսարյանցին և ուրախացնեմ։ Եվ իրավ շատ ուրախացավ և սկսեց օդային ամրոցներ կազմել, թե ինչ և ինչ է մտադիր տպագրելու։ Բավական հարստություն ուներ, բայց ասում էր' <<մեծ գործերիս այն ժամանակ կձեռնարկեմ, երբ բախտ ունենամ արժանանալու վիճակախաղի երկու հարյուր հազարին>>, Հասարակության մեջ սա այնպիսի մի դիրք էր բռնել, որ ուզում էր ստվերով, ծածկել Սանասարյանցին և Եզյանցին, որոնք դեռ մի նշանավոր աղդային գորձ չէին կատարել։ Ես չգիտեի, որ մի ներքին լուռ նախանձ կա սրանց մեջ։ Ուզենալով ուրախացնել ևանասարյանցին և Եզյանցին, նրանց ևս ցույց տվի տառերի օրինակը, պատմելով գործի հանգամանքը և գովելով Միանսարյանցին։ Նրանք նայեցին և գտան, որ տառերը շատ անպետք են և անճոռնի, որ նրանցով կարելի չէ օրինավոր բան տպել։ Ես շատ վիրավորված զգացի ինձ, բայց ձայն չհանեցի։ Վիրավորանքս չծածկեի Միանսարյանցից, և նա ինձ մխիթարեց, ասելով նրանք քեզ չեն վիրավորել, այլ ինձ. դրանք չեն ուղում, որ ես մի թան արած լինեմ, բայց ես պիտի անեմ դրանց ջգրու։ Մըտքումս ասացի. <<Միայն լավ բան արեք, թեկուզ միմյանց ջգրու լինի>> ։


Ուսանողության սերն ու հարգանքը Սանասարյանցն էր վայելում և ոչ Միանսարյանցը, որովհետև նա էր պետք գալիս մի դրամական օգնության պահանջ եղած ժամանակ, թացի այն մշտական տուրքից, որ վճարում էր ամսե ամիս չքավոր ուսանողաց օգտին։ Այդ մարգը շատ առատաձեռն էր և տվածը տալիս էր առանց զգացնել տալու ստացողին, որ երան մի բան տվավ։ Տալիս էր իբրև թե պարտ լիներ ուզողին։ Եվ հարստահարվում էր անխնա, նրա համար չկային չ բախտախնդիրներ, ոչ խաչագողներ, դիմողին չէր մերժում, իր ողորմածությունը տարածում էր և օտարների վրա։ Եթե իմ բնավորության մեջ շահվելու տրամադրություն լիներ, ես կարող էի այդ ազնիվ հայրենասերի հաշվով ապ