Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/404

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րել։ Աշխատանք և վարձատրություն և ոչ ձրիակերություն, այս է եղել իմ նշանաբանը։ Եմ այդ իբր ապահովված միջոցին ես վերջին չքավորության մեջ ընկա։ Պատճառը ոչ ոքի հայտնի չէր։ Շատ անգամ օրերով քաղցած էի մնում, ավելորդ հագուստս ծախում էի։ Միքայելս ձուլարանում իր արվեստն ավարտեց, բայց շատ մաշվեց խեղճը, բոլոր միսը հալվեց և մնաց չոր կմախքը։ Դրա վրա ավելացավ և մեր ընկեր Ցաշան։ Դա ևս եկավ Պետեր բուրդ և հիվանդացավ թոքախտով։ Եկեղեցու գավթում թույլ չէին տալիս ընկերներիս մոտս պահել, հարկադրված առանձին սենյակ էի վարձել նրանց համար, ստացածս չէր բավականանում երեքիս և երեքյանքս էլ մնում էինք քաղցած։ ճար չկար, պետք է դիմեի արտաքին օգնության։ Այս բանը հայտնեցի Ա. Սաբայանցին, որ Ռուբեն Ջալալյանցի գնալուց հետո իմ մտերիմ բարեկամն էր։ Սա հավաքեց մասնավոր օժանդակության կարող ուսանողներից, բայց քիչ էր դիմեցի պ. Սանասարյանցին, և նա ասաց. ((Այդ մասին բնավ հոգ մի անեք, ես ինքս կուղարկեմ նրան հայրենիք իմ քրոջ որդու հետ (էևոնի) և ուղարկեց։


Իմ այդ նեղության ժամանակս Պետերբուրգ էր Ալեքսանդրր Երիցյանը։ Դա Թիֆլիզումը գրավաճառի խանութ էր բացել Տեր Միքայելյանի հետ, եկել էր գրքեր գնելու, ուրեմն հարուստ էր։ ((Արություն և Մանվելի» ձեռագիրը տարա մոտը և ասացի' ((գրքեր եք տպում, այս բանն էլ առեք և տպեցեք, թանկ չեմ գնահատիչ, հիսուն մանեթով կտամ։ Ալեքսանդրը պատասխանեց. շատ էժան ես գնահատում, դա ավելի թանկ արժե, բայց ես պիտի նայեմ իբրև վաճառական, թե արդյոք այդ դիրքը որ տպագրեմ, կվաճառվի և կկարողանա մ տպագրության ծախքը հանել։ Դու դիտես, որ մեզանում կարդա գրողների թիվը շատ նվաղ է։ Եմ կարծիքով պետք է գտնել մի բարերար, որ իր հաշվով տպե։— Ես չեմ կարող բարերար գտնել, ասացի,— բայց ուրախությամբ կվաճառեմ նույնիսկ 25 մանեթով։ Կտայի և ձրի, բայց փող շատ է պետք։

Չգնեց անիրավը. գոնե ասեր փողի կարոտություն ունես, առքեղ 25 մանեթ պարտք։

Միքայելի գնալուց հետո էլ չթեթևացավ իմ նեղությունը։