Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/41

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կանայք։ Այդպիսի անհամար խոչընդակությններով լիքն է աշխարհս, բայը բոլորի ադթյուրը մի է, և այդ տգիտուԹյունն է։

Ուստի, տգետ և մոլի հասարակության մեջ ոչ միայն չի առաքինացնում մարդու նորա մտաը զարգարումը, այլև մոլիացնում է։ Բայց երբ սկսում է հետզհետե այդ մանանխո հատը աճել և սփռել յուր ճյուղերը հասարակության բոլոր դասակարգերի մեջ, այնուհետև առաքինությւնը հաղթում է մոլությանը և սկսում է փողփողել երեքգունյան դրոշակը ազգային և բարոյական լուսավորության, այն է հավատո, հուսո և սիրո…

ՀՈԳԻ

Ա

Դաստիարակը խոսելով մարդոց այս և այն հատկության վերա, պետք է դոցա վերա այն հայացքն ունենաին հայացք որ յուր գործին հմուտ բժիշկն ունի այս և այն ցավի մասին։ Մի մեծ բան չէ ասել՝ — գլխացավը մի այնպիսի ցավ է, որ տանջում է մարդու գլուխը, և մարդն սկսում է վա յ կանչել,— այլ թե ինչ է պատճառը գլխացավի, ինչից է առաջ գալիս և ինչով կարելի է դորա առաջքն առնել կամ բժշկություն տալ— ահա այս է հարկավոր մեզ իմանալ։

Դաստիարակներից շատերը կարի ծաղրելի կերպով են մեկնում մարդու այս և այն ոգեկան երևույթը և հետևապես իրանք չհասկանալով, ուրիշներին էլ տգիտության մե* են ձգում։ Եթե հարցանես դրանց, թե ինչ է երկյուղը, իսկույն կպատասխանեն առանց կարմրելու. «Երկիւղն է տանջանք հոգեկան և ակնկալութիւն տանջողութեան». կամ լավ ևս է ասել, «Երկիւղն է տանջողութեամ բ ակնունելն տանջողութեան կամ, առաւել ճիշտն ասել, երկիւղն է տանջանք առ ի տանջելոյ կամ վասն տանջողութեանя... Փոխանակ երկյուղի ինչ չինեչր, ինչից առաջ գաչը հայտնելու, մեկնում են նորա ազդեցությունը և ազդեցությունը մեկնելով' կարծում են, թհ