ներից հետո ասացի․ - Շնորհակալ եմ, որ տպարանից հանել եք գրքերս, բայց շատ դժգոհ եմ, որ գրավաճառներին չեք հանձնել։ Գիրքը տպված է կարդալու համար և ոչ բանտարկելու ։Գոնե հիմա լինի, այդպես արեք, հանձնեցեք գրավաճառներին։
- Մենք ոչինչ չենք կարող անել, - պատասխանեցին մենք ձեր գործակատարը չենք, մեր փողը կբերեք, ձեր գրքերը կտանեք։
- Շատ լավ եք ասում, - ասացի, - և իրավունք էլ ունեք, բայց որ փող չունեմ, որտեղի՞ց բերեմ, կամ ի՞նչ շահ ունիք գրքերը պահելով։
- Եթե գրքերն ազատելու փող չունիք, ուրեմն ձեռք վերցրեք գրքերից, այնուհետև մենք կվաճառենք և մեր փողը կստանանք, միայն դուք մեզ մի ստորագրություն պիտի
տաք, որ գրքերը մեզ եք տվել, ստանալով լիովին բավականություն։
- Եթե այդպիսի մի թուղթ տամ, մի՞թե դուք կառնեք չեք զգալ, որ այդ մի անիրավություն է, զրկողություն է, մի անգթություն է, ծայրահեղ հարստահարություն է, դա մի թալանություն է, ախր ինչպե՞ս կարելի է հարյուր մանեթի տեղ՝ հազար մանեթի գիրք տալ։
- Ինչո՞ւ եք մեզ անպատվում, պարոն, - բարկացան հայոց գրականության կատաղի թշնամիները․ - կամքի բան չէ՞, մեր փողերը բերեք, ձեր գրքերը տարեք։ Ուզում եք որ ծախվի, մեզ մի թուղթ տվեք, որ դուք ձեռք եք վերցնում։ Այդ էլ չեք ուզո՞ւմ, գրքերը կմնան մի անկյունում թափված։
- Շատ լավ, - ասացի, - տվեք ինձ թուղթ և գրիչ, ես կտամ ձեր ուզած թուղթը, նրա հետ և իմ խորին զգացմանքը, որ կարելի է տածել միայն դեպի Շեյլոկի նման մարդիկը։
Այս ասածիցս բան չհասկացան․ Շեյլոկի մասին գաղափար չունեին։ Թուղթ և գրիչ տվին և ես իրանց ուզած ստորագրությունը տվի և դուրս եկա։ Հետո սրանք գրքերս տարել էին Երևան և այնտեղ ցրվել հատը 10—20 կոպեկով, որով հավատացրել էին, որ ազգասիրություն են անում ժողովրդի մեջ էժան գնով գրքեր տարածելով։ Ես ինքս փողով
410