գնեցի իմ գրքերից մի քանի օրինակ' բարեկամներիս ընծածելու համար։
Աշխարհումս վատ մարդիկ որ չլինին, էլ ի՞նչ գին կարող են ունենալ լավերը։ Այս բանը դեռ շատ վաղուց վրացոց հռչակավոր բանաստեղծ Շոթա Ռուսթավելին ոտանավորով է ասել, թե՝ «գեղեցկությունը երբ էժանանա, էլ մեկ չիր էլ չի արժենա»…
Պարտքս չվճարած, միտք չունեի ծանոթներիս երևալ, բայց հիմա հարկադրվեցա գնալ ուղղակի պ. էնֆիաճյանցի մոտ և խոստովանել գլխիս անցքը։ Նախկին բարերարս շատ ուրախացավ ինձ տեսնեւով և իսկույն տվավ փոխանակ 12 մանեթի՝ երեսուն մանեթ, պատվիրելով, որ եթե նեղություն ունենամ, չծածկեմ իրանից։
Պարտքս վճարելուց հետո հյուրասիրվեցա պ. Մովսես Վարդանյանցի տանր։ Մովսեսը, որ իմ նախկին աշակերտակիցս էր ձուլարանում, հիմա գլխավոր գրաշար էր պ. էնֆիաճյանցի տպարանում և միշտ նամակակցություն ուներ հետս, ձրի ուղարկում էլէ ինձ և «Մեղու»֊ն։ Զուլարանումը մի ռուս վարպետ ունեինք մենք, որ այն ժամանակ միակն էր ամբողջ Թիֆլիսում։ Սա բոլոր աշակերտներին ուստա էր ասում, իսկ Մովսեսին' պոլւոարա ուստա, այսինքրն՝ մեկ ու կես ուստա կամ ուստա ու կես։ Պետերբուրգից Մովսեսին ուղարկած լուսանկարի վրա մի ոտանավոր էի գրել, որ նրան անվանել եմ «ուստա և կես»։ Շատերը բերան են արել այդ ոտանավորը, բայց չգիտեն ուստա և կես ասելուս պատճառը։
XVIII
Մոտ յոթը տարի էբ, ինչ որ չէի տեսել ծնողացս։ Հիմա գնացի աղքատ գրպանով, բայց հարուստ տարազով և գլխով։ Այնպես ճոխ հագուստ, որ նրան տեսնող գլուգացին երբեք չէր կարող երևակայել, որ նրա գրպանները կարող են ատարկ լինել։
Լսել եմ, որ մի արևելգի բանաստեղծ ասեք է՝ «Երկնքի արքայությունը ոչ թե այն նյութական պատկերն ունի, ինչ֊