Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/414

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

չափից դուրս. այս հանգամանքն անուշադիր չէի թողնում, գործով էի ցույց տալիս առանց զանցառության։ Նրա համար նոր հագուստ էի առնում և զարդարում։ Հայրս ասում էր. Որդի, ինչո՞ւ ես նեղություն քաշում, ինչո՞ւ ես զուր ծախքի տակ ընկնում, այս բոլորը տերտերը պիտի տանի։ - Ինչի՞ » է պետք, - ասում էի․ - հետո ով ուզում է թող տանի, բայց հիմա, ես իմ պարտականությունս պետք է կատարեմ․ երե․ խի ու ծերի սիրտը պետք է շահած պահել, մանավանդ հագուստի կողմից։


- Ապրիս, որդի, զորանաս, որ քո հորն այդպես պատիվ ես տալիս։ Թող ուրիշներն օրինակ առնեն քեզանից, աստված էլ քո անունը բարձրացնի, ինչպես դու բարձրացնում ես իմ անունը… Ստեպ-ստեպ բաղնիք էի տանում և ինքս իմ ձեռքովն էի լվանում ոտներն ու գլուխը և լողացնում խչխչալի։ Ես այս անում էի ստիպված ներքին դրդումիցս բայց նկատում էի նաև, որ տեսնողների վրա խոր տպավորություն է գործում և լավ օրինակ դառնում։ «Առավել լավ - ասում էի մտքումս, սա մի ցուցամոլություն չէ, այլ մի սրբազան պարտականություն, - որ պետք չէ թաքցնել նորագույն փչացած սերնդից, այլ պետք է նրա աչքը կոխել»։


Ալեքսանդրապոլ եղած ժամանակս տեսնում էր ժողովուդը, թե ինչպես եմ վերաբերվում ես դեպի իմ հայրը, և ինչպես մի ուրիշը դեպի իր հայրը, և այս դառել էր խոսակցության առարկա։ Այդ ուրիշը Լազարյան ճեմարանում ավարտած մի կոկարդավոր վարժապետ էր պետական ուսումնարանում ։


Արա համար պատմում էին, թե երբ որ հայրը մոտն է գալիս, ամեն կերպ աշխատում է ցույց տալ, որ նա իր հայրը չէ, այլ իրանց գյուղացի մի ռամիկ, կամ եթե խոստովանում էր, չէր ասում իմ հայրն է, այլ ասում էր «համարյա թե»։ Ես համարում էի այս մի զրախոսություն և չափազանցություն։ Մեկ օր ինքս ականատես եղա այս բանին։ Գնացել էի մոտր, հայրը հեռու մի անկյունում նստած էր իբրև մի օտարական. չծանոթացրեց ինձ, բայց ես մոտեցա նրան, ձեռք տվի և դառնալով վարժապետին՝ կիսահաց առաջարկեցի․ «կարծեմ, - ասացի, - սա քո հայրը պետք է լինի»։


414