Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/429

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

լիովին ըմբռներ։ Եթե երբեմն վստահանում էր իր գաղափարը հայտնել, ես իսկույն ցույց էի տալիս նրա ուղիղ կամ սխալ լինելը և երկուսի համար էլ գոհ էր մնում. մի տեսակ հարգանք և պատկառանք էր տածում դեպի ինձ։


- Ես Նալբանդյանցի ուղղությանն եմ համակրում, - ասաց. - իմ կարծիքով միակ ուղիղ ճանապարհը նրա քարոզածն է։


- Այդ շատ լավ եք նկատել, - ասացի, - բայց մեծ նպատակի հասնելու համար միակ ճանապարհ չկ՞ա, այլ շատ թշնամու դեմ պատերազմը մի ուղիղ գծով չեն մղում և ոչ մի գործողությամբ, այլ զանազան կողմերից և զանազան գործողություններով։ Ամենայն ճանապարհ ուղիղ է, եթե տանում է դեպի միևնույն գլխավոր նպատակը։ Ոչ մի ճանապարհ անտես անելու չէ։ Անվարժ զորքով թշնամուն հաղթել կարող չես։ Ինչ կուզես տուր մի տգետի, նա մյուս օրը կկորցնի իր ստացածը։ Ուրեմն եթե բանը ետ ու առաջի մասին է, Նալբանդյանցի բարձրացրածը մի ձեռք է միայն, որ միայնակ ծափ չի տալ։ Ամենայն ազգ իր այբբենն ունի, և հիմա մեզ համար ամենից շատ մի լավ այբբենարան է հարկավոր, որ ժողովուրդը հեշտ կերպով գրել-կարդալ սովորի և մեր ասածն ու գրածը ըմբռնե։ Ինքը Նալբանդյանցը այդ համոզման էր եկել իր վերջին օրերում․ նա ասում էր․ «Մեր ազգին հարկավոր է գիտական զարգացում, «Հյուսիսափայլ»-ը այդ դերը կատարել կարող չէ, հարկավոր են նոր ու թարմ ուժեր, ժամանակակից սոցիալական գիտություններին քաջ հմուտ»։


Մելիք Հակոբյանն իմ ասածին հավանություն տվավ և ասաց.


- Շատ ուղիղ է ձեր նկատողությունը։ ճշմարիտ որ ամենից առաջ պետք է լուսավորել ժողովրդին, պետք է ազատել նրան շատ նախապաշարմունքներից, և ես, եթե դեպքը բերի, ամենայն ուրախությամբ հանձն կառնեմ վարժապետ լինել։


Կրթվելն ու կրթելը՝ վարակվելու և վարակելու նման մի բան է։ Ինչ գաղափարներով որ ես վարակված էի, նույնով էլ պետք է վարակեի ինձ հետ շփվողներին, մանավանդ նը-


429