Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/430

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րանց, որոնք վարակվելու տրամադրություն ունեին. Մելիք-Հակոբյանը շատ դյուրաթեք էր վարակման, բավական էր մի փոքրիկ հատիկ, որ նրանից նա մի բան աճեցներ։ Այսօրվանից ես ու նա ծանոթություն կապեցինք իրար հետ, առանց որևէ սերտ բարեկամության։ Ես երբեք չէի կարող երեվակայել, որ նա երբևիցե Րաֆֆի կդառնա։ Տարիքով նա ինձանից մեծ էր առնվազն յոթը տարով, ուրեմն իմ տեսած ժամանակ նա պետք է լիներ մոտ 35 տարեկան, իսկ այրի հասակում նա չուներ ոչ դիտական զարգացում և ոչ գրական կրթություն։ Բայց ուներ վառ երևակայություն և կյանքից ստացած շատ պաշար։ Այդ հում նյութը նա կարող էր պետք ածել, եթե ընկներ մի լավ գործարանի մեջ, և ընկավ «Մշակ»-ի խմբագրատունը, ուր մշակեց իր պաշարը։ Րաֆֆու, մասին առայժմ այսքան, իսկ հետո կրկին կհանդիպենք գործիս ընթացքում, իբրև արդեն Րաֆֆու հետ և ոչ վաճառական Մելիք-Հակոբյանի։


II


Մյուս առավոտ մենք հասանք էջմիածին, ուր սիրով գրկեցի Միքայելիս, որին չափից դուրս կարոտել էի։ Սա իմ հռչակս՝ իբրև իր հերոսի՝ բարձրացրել էր միաբանության մեջ, նրա համար էլ ինձ շատ սիրով ու պատվով ընդունեցին, մանավանդ Մանկունին, որ վեհափառի հոգեզավակն էր, բայց շատ երես տված, ամեն կերպ աշխատում էր սիրտշահած պահել ինձ, ժամերով մոտիցս չէր հեռանում և ամեն պահանջ շուտափույթ կատարել էր տալիս։


«Արարատ»-ն արդեն սկսված էր և տպագրվում էր հին և կոտրված տառերով և խմբագրվում էր Աբել եպիսկոպոսի ձեռքով, որ փոխանակ ազատամիտ լինելու շատ ազատավարք էր իր ծերության հասակում ։


Տպարանի, տպագրողի և տպագրվածի մեջ մի վայրենի ներդաշնակություն կար, երեքն էլ իրար նման էին։


Միաբանության մեջ ոչ մի ուսումնական մարդ չկար, եղածները վիճակներն էին ուղարկված։ Դրանց մեջ աչքի էր ընկնում միայն Արիստակես վարդապետը,


430