չեն կազմում մի ամբողջությունն։Չունին ոչ մտավոր և ոչ ֆիզիկական սնունդ, ինքնալավացման ոչ մի հնար չի տված դրանց։ Աշխատելու է, որ մ իաբանությունն այդ գիտակցությանը հասնե, բայց այս բանին հակառակ են վերևից. նրանք աշխատում են միաբանության անդամներին միմյանցից հեռու պահել, իրար մեջ ատելություն են ձգում և նախանձ, շատերին լրտես ու մատնիչ են շինում զանազան խոստումներով։ Պետք է շատ զգույշ կենաք, դրանց պարզության վրա չպետք է հույս դնել, հիմարին հավատալ կարելի չէ։
Այս մարդը շատ շուտ էր հասկացել ինքնազարգացման անհրաժեշտությունը և սեփական աշխատանքով այդ բանին դյուրություն տալը և զարգացրել էր ինքն իրան ոչ միայն
մտավորապես, այլ առավել ևս բարոյապես՝ ամենախիստ կերպով վարվելով դեպի ինքը, կտրվելով ամենայն տեսակ թուլությունից և ծուլությունից։ Ոչ մի րոպե պարապ չէր անցկացնում, ոչ մի դատարկ բան բերանից չէր հանում, հասունացրել էր իր ճանաչողությունը և կշռադատությունը, իսկույն և իսկ գիտեր պատասխանել առաջարկված հարցին, իբրև երկար ժամանակ նրա վրա մտածած արդեն։
Էջմիածին հասնելուս մյուս օրը վեհափառն ընդունեց ինձ, օրհնեց և պատվիրեց, որ գրեմ Պետերբուրգ՝ այնտեղից ստանալիք կարևոր պարագաների մասին։
Վեհափառն ինձ կանչում էր ստեպ-ստեպ։ Մանկունին միշտ ներկա էր լինում մեր խոսակցությանը և մերթ իմ խոսքրն էր միջահատում և մերթ վեհափառի։ Վեհափառը աչքերը խոժոռացնում էր նրա վրա, նա մի քիչ ետ էր քաշվում, բայց էլի եղնիկի ցնծությամբ ոստոստելով և կոտրտվելով մեջ էր խառնվում։ Վեհափառի համբերությունը որ հատնում էր, սաստիկ բարկանում էր և հանդիմանում էր տաճկերեն։
Գրեցի Պետերբուրգ պ. Եզյանցին, որ պ. Սանասարյանցի մտերիմն էր և շուտով էլ ստացանք մեր ուզած պարագաները, որով հեշտացավ Միքայելիս գործը։ Հին մայրերով ձուլած տառերը այլևս պետք չեկան, արագաձույլ մեքենայի վրա նոր մայրերով թափեց նոր տառեր։ Հարկավոր էին էլի մի քանի նոր մանր-մունր բաներ,