Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/433

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

որ կարելի էր Թիֆլիսից գնել։ Սրա համար ինձ ուղարկեցին Թիֆլիս։


Մոտ երեք ամիս էր անցել, ինչ֊որ նոր պսակվածս հեռացել էի ամուսնուցս։ Հայերեն այնքան սովորեցրել էի, որ՛ կարողանում էր իմ նամակներս կարդալ և պատասխանեի, որով ավելի ևս սիրելի դարձավ ինձ համար, թեպետ առանց այդ էլ նվիրված էի հողվույս բոլոր ուժովը։ Իմ պետքս չէր, թե ես էլ նույնքան սիրվում էի, թե ոչ, բայց ո՞վ կհամարձակեր սիրո քնքշության կողմից հավասարվել ինձ։ Էջմիածին գնալիս, թեկուզ տարի քաշեր՝ հոգսս չէր, բայց երբ այստեղից երեսս շրջեցի դեպի Թիֆլիս, թև էի ուզում, որ թոչեմ։ Ուղեթուղթս արքունական էր․ միջին էլ ավելացրած՝ «գնում է շտապողական գործով» ։ Առավոտը վաղ դուրս եկա Երևանից և մյուս առավոտ արդեն հոգվույս հատորի զրկումն էի։ Ինձ հետ, թարսի պես, դրել էին մի պոլսեցի, որ Թիֆլիս հասցնեմ։ Սա չէր դիմանում արագրնթաց կառքին և բղավում էր՝ «Վա՜յ, մեռա, վա՜յ, հոգիս էլավ, ջանըմ ինչո՞ւ կսպանես զիս»։ Վերջը ձգում էի կառքի մեջտեղը, չորս կողմը խոտով պնդացնում, ինչպես խեցեղենով լիք պարկ, որ չկոտրվի. - Դե՛, էլ ձայն չհանես, եթե ոչ ճանապարհին վայր կձգեմ և գայլերը կուտեն քեզ։ - Խեղճը երկյուղից սուս էր կենում, բայց նվում էր ծովաշարժից բռնված նավորդի նման։ Թիֆլիս որ հասանք երկու շաբաթ պառկեց խեղճը, բայց թե ո՞վ էր, ի՞նչ էր, հետաքրքիր չեղա իմանալու. երևի Մանկունու ազգականներից էր, ուրիշ ո՞վ կլիներ այնքան անհետաքրքրական, այնքան անճոռնի մի հրեշ։ Այսուամենայնիվ իմ արածս անգթություն էր, այս զգալի չէր եղջերվի նման սիրով հարբածիս։


«Արարատ»-ն սկսված էր մայիսին, տարին լրանալու համար մնացել էր մի քանի օր։ Նոր տառերն արդեն պատրաստ էին, բայց ես ուզում էի, որ նրանով սկսվի երկրորդ տարին և մի փոքր մարդավարի խմբագրությամբ։ Մեկ օր

433


Ղ․ Աղայան, Երկերի ժող. հ. IV