Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/44

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

որ քաղե նորա պտուղը։ Որդի է ծնում և երկար ժամանակ սպասում է, որ ստանա նորա օգուտը։ Ճշմարտությունը մի սերմն է, որ ընկնում է մի հասարակության մեջ, երկար ժամանակի է կարոտ, որ նա ծլի, ծաղկի և վերջապես պտուղ տա, զի «ամենայն ծառ չար, և ամենայն ծառ բարի ի պտղոչ յիւրմէ ճանաչիս»։ Ինչպես որ հիվանդին միակ ասելով, թե քո ցավը այս է, նա դորանով չի բժշկվիլ, այլ հարկավոր է երկար ժամանակ դեղորայք գործ դնել, սույնպես հիմարին միակ ասելով, թե դու հիմար ես, նա դորանով մեկենիմեկ չի իմաստնանալ, այլ հարկավոր է երկար ժամանակ զարգացնել նորա միտքը։ Այս երկար ժամանակները պարունակում են իրանց մեջ բազմատեսակ պատահարներ, և միմիայն մարդկային երջանկության համար չեն զբաղված։ Խելք պետք է, որ չմատնե իրեն ժամանակի խաբուսիկ բերմունքներին և դեպի յուր միակ նպատակը, դեպի կատարյալը և դեպի բարին գիտակցաբար դիմելով, օգուտ քաղե ժամանակի բարեհաջող դիպվածներիդ։ Այս խելք ունեցողները, հարկավ տհասները չեն, այլ արդեն ըստ չափու զարգացածները, որոնց առաջնորդությունից կախում ունի մատաղ սերրնդի դեպի ճշմարտություն դիմելը…

Բ

Մենք ցույց տվինք մեր անցյալ հոդվածի մեջ, թե ինչ է միտքը, և թե ինչպես նա իր զարգացումն ստանում է արտաքին աշխարհից ի ձեռն արտարկն զգայարանով. և հետևապես ծանոթանում է զգալի էակների հեո: Այժմ ուզում ենք մի դույզն այդ չափով խոսել և հոգվո մասին. բայց ինչպես պիտի ըմբռնելի կացուցանենօ այն, ինչ որ ենթակա չէ մեր արտաքին զգայարանաց։ Ահա թե ինչպես:

Եթե վերցնենք մի որևիցե մարդ, ուշ չդարձնեք նորա անցյալի և ապագայի վերա, այլ ներկայի միայն, մենք կտեսնենք, որ այդ մարդու ոգեկան աշխարհի մեջ այնքան բան կա ֆիզիկական աշխարհից ներս սողված, որքան անի որ նա կարողացել է միտք հասցնել։ Եվ կտեսնենք