Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/441

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ավելի լավ է,— ասացի,— դնելը, քան չդնելով պարժենալը, եթե չես դրել նրա համար, որ ոչ ոք չիմանա, թև դու ես դրել, էլ ո՛ւր ես ամենքին ասում, որ դու ես դրել։ Այս պիսի պարծենկոտություն ուներ։ Վերջերում ասում էր, թե մի հարյուր տարի պիտի անցնի, որ կրկին մի Բաստամյանց երևա, բայց այն էլ դժվար թե..․


Հիրավի որ այս մարդը նշանավոր մարդ էր, ինչ անենք, որ իր վրա մեծ համարում ուներ. ո՞վ չէ այդպես, առանց նրա արժեքն ունենալու էլ։


Մաքրասեր էր վերին աստիճանի, իր կերակուրն ինքն էր եփում, իր հագուստեղենը ինքն էր կարում շատ անգամ։ Ով է տեսել այսպիսի տարօրինակ բնավորությամբ մարդ մեր ուսանողների մեջ: Խոսում էր չափից դուրս շատ, և խոսելիս էլ զգացնել էր տալիս, որ ասածը շատ ուղիղ պետք է համարի լողը և զարմանա։ Իսկ երբ խոսում էր ռուսերեն, ուզում էր զարմացնել իր ուղիղ խոսելովն և բառերի ուղիղ արտասանելովը։ Իր այսպիսի ձևերով մարդկանց չէր քաշում դեպի իրան, այլ ետ էր մղում։


Նա եկա վ էջմիածին պ. Սանասարյանցի Հանձնարարոլթյամբ։ Նրան տվին առանձին սենյակ և կերակուր։ Ինքն ասում էր, որ եկել է հայոց եկեղեցական և քաղաքական իրավաբան ությունն ուսումնասիրելու համար էջմիածնի մատենադարանից օգտվելու։ Նրա համար բաց էր մատենադարանը և կարող էր իր ուզած գրքերը տանել իր սենյակը և քաղվածներ անել։ Եվ պարապում էր անխոնջ կերպով, քաղվածներով լցրել էր բազմաթիվ տետրակներ։ Նա գրել էր և Թիֆլիս քաղաքի ընդարձակ պատմությունը, որ եթե տպվեր, մի ահագին հատոր դուրս կգար։ Ուր մնացին այդ աշխատություններր— հայտնի չէ ինձ։


Մի տարու չափ պարապեց էջմիածնումը։ Ազգականություն ուներ երևանցի Մելիք-Աղամալյանների տան հետ, ուր գնում էր շատ անգամ։


Մի տարուց հետո Բաստամյանցը գնաց Թիֆլիս, ուր ուզեց ամուսնանալ, բայց այդ ամուսնությունը ոչ միայն չըհաջողվեց, այլև վարդապետացրեց նրան միջին դարերի սի րահարների նման։ Նա էլ գնաց Գայանեի վանքումն անց

441