կացնելու իր սև օրերը։ Նրա այդ նոր ձեռնարկությունը հաշտեցրեց նրան իր նախկին բարերարի' Սանասարյանցի հետ։ Քսանից դուրս եկավ, որ պ. Սանասարյանցին վարդապետանալու խոսք է եղել տված։ Խոստմնազանցության համար Սանասարյանցը դադարեցրել էր իր օժանդակությունը, բայց երբ կատարեց իր խոստումը, պ. Սանասարյանցն էլ ուղարկեց նրան Եվրոպա և նրա ամեն ձեռնարկություններում ձեռնտվություն ցույց տվավ։ Դրա հետևանքն էլ այն եղավ, որ նա մասնավոր տպարան բաց արավ իր վանքումը, սկսեց հրատարակել <<Դպրոց>> ամսագիրը և պատրաստեց Գոշ Մխիթարի դատաստանագիրքը մեծաջան ուսումնասիուրությամբ, որով անմահացրեց իր անունը։
Էջմիածնումը նրա գինը չիմացան. նրան թողած ճեմարանի կառավարության համար բերին այնպիսի մարդիկ, որոնք արժանի չէին Բաստամյանցի կոշիկը վերցնելու։ Այս
բանը նրան հարվածեց և նա մեռավ, առանց այդ հանգամանքն ևս ձգելու իր անտիպ հիշատակարանի մեջ, ուր նկարագրած ունի իր ժամանակակից միաբանակիցն երի որպիսությունը, նրանց բնավորությունը։
III
Արիստակես վարդապետն իմ մեջ այն միտքը ծնեցրեց, թե հարկավոր է մոտ լինել միաբանությանը և նրան' թմրությունից հանելով' ինքնագործունեության ոգի տալ։ Վեհարանն իրան կղզիացրած էր պահում և միաբանության վրա իշխում էր մի տեսակ բռնապետական քաղաքականությամբ։ Արծաթասիրությունը, սիմոնականությունը վիշապի կերպարանք էր ստացել, և կուլ էր տալիս դրսից ու ներսից եկած մուտքերը։ Մանկունին բավական ազատ էր պահում իրեն այդ ախտից, բայց հետզհետե դուրս մղեց ուտողներին և ինքը բռնեց ամենքի տեղը։ Զեռք առնելով վեհափառի ուժը, այսինքն նրա բարեհաճությունը, նրանով տիրեց ամենքին։ Կորցրեց իր համեստությունը և ինքը իրան մի Բիսմարկ երևակայեց, մոռանալով այն, ինչ որ երբեք չի էլ իմացել։
442