բայց դուք կախումն ունիք մի այնպիսի իշխանությունից, որի կամքը Մանկունու ձեռքումն է։ Աստված տա, որ ես սխալված լինեմ, բայց այդ կնշանակեր, որ ես կույր լինեմ եղած և ոչինչ չլինեմ տեսած, ինձ պաշտպանելով՝ դուք ձեզ հալածանքի տակ եք ձգում։
- Ղազարոս, - ասաց սրբազանը, - ես այդ բանը գիտեմ, բայց կարող չեմ սևին սև չասել և սպիտակին սպիտակ։ Ես իմ ասելիքը կասեմ, իմ անելիքը կանեմ, թող ուրիշներն էլ իրանցը անեն, իհարկե փշից խաղող չի քաղվիլ, այլ փուշ։
Մոտեցա սրբազանին և շատ հուզված համբուրեցի սուրբ աջը, շըշնջելով՝ - իմ. ու քո բանը վերջացած է
Եվ իրավ վերջացած էր։ Հենց նույն երեկոյին գանձապետ Ներսես վարդապետ Խուդավերդյանը, որ իմ ամենամոտիկ բարեկամս էր և սիրելին, եկավ մոտս և ասաց ուղղակի.
- Ղազարոս, ով իմանա չիմանա, դու պետք է լավ իմանաս, թե ինչ է Մանկունին։ Ազգն ընտրել է մեկին, նա էլ մի ուրիշին, հիմա մենք այդ ուրիշի ձեռքի տակին ենք։ Այսպես է հանգամանքը, ի՞նչ կարող ես անել։ Ես գիտեմ, որ դու այստեղ մնալու մեծ փափագ չունես, բոլոր ուսումնարանների դռները բաց են քեզ համար, ուր որ գնաս և՛ ավելի ռոճիկ կստանաս, և՛ ավելի պատիվ։ Գնա՛, եղբայր, ի՞նչ ես ուզում մեզանից, քո խաթրու մենք էլ պիտի կրակի մեջ ընկնենք, ի սեր աստուծո, հեռացիր մեզանից, էլ շենք ուզում, հո՛, հո՛…
- Հասկանում եմ, - ասացի, - Մանկունին քեզ ուղարկել է ինձ հորդորելու, որ ես հրաժարվիմ. ուղիղն ասա, այդպե՞ս է, թե ոչ։
- Այդպես էք ախպեր, մեղքս ի՞նչ թաքցնեմ։ Եվ պետք է հրաժարվես։ Վնասդ ի՞նչ է, Կուզե՞ս, քո ամբողջ տարվա ռոճիկդ կտանք, գնալուդ ճամփի ծախքը նույնպես, թեկուզ՝
մեկին երկուս։
- Ին՞չ ասեմ։ Եթե փոխանակ փող տալու՝ մարդ պահելու համար տալիս եք, որ հեռացնեք, էլ ես ի՞նչ ասեմ, երևի այսպես է ձեր վեհարանի ադաթը։ Ես մեծ չեմ, քան Թաղիադյանը։ Նա այստեղ տեսավ թքամանը թանաքաման դառած,
445