Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/447

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րոցում առանց դրանց թույլտվության։ Դրանք այսօր փակել են Պռոշյանցի առջև հայոց ուսումնարանների դռները, նույնը կարող են և ինձ անել։ Կամա ակամա ես պիտի լռեմ և մարսեմ Մանկունոլ այս արարմունքը։ Դրսից ես չեմ դիպչիլ դրանց, բայց եթե դա ինձ չհավատա և սկսե հալածել նաև դուրսը, դուք այստեղ լինելով' կսանձահարեք դրան։ Իմ գնալուց հետո դա հարկադրված կլինի ձեզ և' ավելի պատիվ տալ և ավելի ռոճիկ։ Առավել լավ, թող իմ ջգրու բարձրացնի իմ բարեկամներին։


Տղեքը Համոզվեցան և հանդարտվեցան։


Մանկունին այնպես է կարծում,— ասացին, — որ դու մեզ շատ ես պաշտպանում, մինչդեռ քո խստությունը դեպի մեզ անգթության ես հասցնում։ Դու գնա և միամիտ կաց, քո բացակայության ժամանակ մեր քեֆին քեֆ չի հասնիր Ինչքան ուզենանք' այնքան կշինենք, Մանկունին ինչ գիտե, թե որքան պետք էր շինել։


Հիրավի ինչպես ես Էի աշխատում, նույնը պահանջում էի և իմ ընկերներից, թեև առանց իմ ասելու էլ իրանց գործը կատարում էին ամենայն բարեխղճությամբ։ Միքայելն ու Մովսեսը իմ խստությունը պատմելու մի հնար էին մտածել։ Մորուքս շատ երկար էր, իսկ էջմիածինը շոգ։ Մեկ օր դալլաք կանչեցի և մորուքս տակիցը խուզել տվի։ Սրանք հավաքեցին կտրած մորուքս և կոխեցին մեկ տեղ։ Երբ որ նեղացած էին լինում վրաս և բարկացած' հանում էին մորուքս և իրար ձեռքից հափշտակելով գզգղում...


Ամառ էր, որ ես հեռացա էջմիածնից ։ Հեռանալուցս մի ամիս առաջ գնացել էի Թիֆլիս, որ Մոսկվայից պ, Հովնանյանցի ընծա ուղարկած արագատիպ մամուլը տեսնեմ և ուղարկեմ էջմիածին։ Գնացի տեսա և վեհափառին, որ այդ ժամանակ ԹիֆԼիսումն էր, ասացի, որ ոտքով բանեցնելու մի հնաձև, փոքրիկ մամուլ է, մանր֊մունր բաներ տպելու համար, և այն էլ, կարծեմ, մի երեսը միայն կարող է տպել, իսկ մյուսը' ոչ։ Շատ լավ կլինի, որ այդ մեքենան այստեղ վաճառենք և մեր գործին հարմար ուրիշ արագատիպ բերել տանք։ Վեհափառը մտածելու ժամանակ ուզեց և մի քանի օրից հետո պատասխանեց։

447