որ տեսնեմ՝ սա ինչ բան է։ Ինչպես Ամերիկայի վայրենիները առաջին անգամ քաղաքակիրթ մարդիկ տեսնելով՝ ապշել էին, նույնպես ապշեցա ես։ Իհարկե ոչինչ չհասկացա, բայց այն տպավորությունը դուրս տարա, որ մի քանի շաբաթ շարունակ երդում էի անընդհատ, ձայնիս ելևէջները և բառերը նմանեցնելով լսածիս, բոլորովին այնպես՝ ինչպես երգում են մանուկները՝ նմանողությամբ սուտ բաներ հնտրելով։ Սկզբումր օրկեստրի ածելը ինձ թվում էր մի աններդաշնակ խառնուրդ, րպես թե՝ մեկը տաքին էր փչում, մյուսը հովին, մեկը գոռում էր, մյուսը ծվում, բայց քիչ-քիչ ականջս ընտելացավ և ես զգացի մի հիանալի ներդաշնակություն և սքանչացա վերին աստիճանի։ Վերջերում թե Պետերբուրգ և թե Մոսկվա շատ էի գնում թատրոն. սիրում էի մանավանդ բալետները, հեքիաթական տեսարաններն ինձ շատ էին գրավում։ Տանում էի հետս և Միքայելին, բայց նրա քունը տանում Էր ամենալավ տեսարանների ժամանակ անգամ…
Ռուսաստանից որ եկա, Բյոլֆոնին արդեն ծերացել էր և անգործ մնալով՝ հանձն էր առել ֆրանկմասոնների գործակատարությունը։ Չափազանց հայրենասեր էր։ Եղել էր և
Գարիբալդիի խմբում իբրև կամավոր, աջ ոտքը վիրավորված էր գնդակով։ Չափից դուրս ոգևորվել և ուրախանալ գիտեր, իսկ երբ որ բարկանում էր՝ բերանից փրփուր էր
թափում, կարծես կատաղում էր։ Հանաք անել այսպիսի մարդու հետ կարող չէր Մանկունին. - վարձը տվին լիովին և ես հեռանալիս՝ դրան էլ հետս վերցրի։
Ուզենալով նախկին վարպետիս մի հյուրասիրթյուն ցույղ տալ, ես ձիեր վարձեցի և Աբարանի ճամփով, Փամբակի վրայով տարա Լոռի՝ Լոք սարի գագաթը, որ մեր գյուղի ամառանոցն էր, ուր եկել էր արդեն և ամուսինս։ Սարերի և հովիտների ծաղկափթիթ ժամանակն էր և մեր իտալացին շատ տեղ այնպես հափշտակվում էր, որ ուզում էր ձիուցը թռչել ընկնել ձորերը։ - Մեր Իտալիան լավ է, - ասում էր․ - բայց այսպիսի հրաշալիքներ ես այնտեղ չեմ տեսած։ Այս ի՜նչ երկիր է, այս ի՜նչ բուրմունք է, այս ի՜նչ անմահական ջրեր են։
449