միևնույն ժամանակ' որ այդ մարդու մեջ ֆիզիկական աշխարհի երևույթները այնպես են դասավորված, ինչպես որ նրա կարծիքը ստույգ է համարել և ոչ այնպես, ինչպես այդ բաները կան արտաքուստ։ Այս հանգամանքից մենք գալիս ենք հետագա եզրակացության, թե որովհետև մարդու մեջ այնքան բան կա, ինչքան բանի որ նա կարողացել է միտք հասցնել, և այնպես կան այդ բաները, ինչպես որ նա կարողացել է հասկանալ, ապա ուրեմն մարդը կա այնքան և այնպես, ինչքան և ինչպես nr նա մտածում է: Մարդուն ընդունելով մտածող կենդանի, նա մարդ է,եթե մտածում է, և չէ մարդ, ուրեմն, եթե չէ մտածում, որ միևնույն է ասել, թե ես մտածում եմ, ուրեմն կամ, ինչպես ասել է երևելի Դեկառտը: Ուստի տրամաբանության ընդդեմ է ասելը, թե աստված կա, ուրեմն ես կամ. այլ ուղիղն այն է, որ ասենք թե ես կամ, ուրեմն աստված կա։ եվ որովհետև մենք կանք, երբ մտածում ենք, հետևապես աստված չպիտի լիներ, եթե չմտածեինք, ըստ որում մտածելով ենք մոտենում աստվածածանոթության։ <<Երևելյօքս գուշակեմք զաներևոյթն, և մտօք ըմբռնեմք գերևելիս>>։ Եվ հիրտվի, շատ հասարակ ճշմարտություն է խոստովանել, որ մենք մի ստեղծող ունինք, բայց եթե մենք մեր ասածին լավ ուշ դարձնենք, կտեսնենք, որ եթե մենք չմտածեինք, չէինք կարող մոտենալ այդ ճշմարտությանը, որ ասել է, թե * <<Իսկ յաղագս աստուածաբանականին ասեմք, թէպէտ աստուածայինն անղիտելի է ըստ ինքեան, այլ սակայն տեսանելով զստեղծուածս և զարարածս նորա և զբարեկարդապէս շարժումն աշխարհի, ի մտածութիուն և ի կարծիս կամք ստեղծչին։ Իսկ աներևոյթն յերևելեացս փոթադոյն ունի զճանաչիլն... Քանզի ընդունակ ընդհանուր պատահման — մարմին, ընդունակ ընդհանուր իմաստասիրութեան— միտք» (ԴավիթԱնհաղթ), <<Ոչինչ բան կարելի չէ իմանալ այնպես, ինչպես նա կա իսկապես, այլ այնպես, ինչպես կարծվում է։ Գիտությունը բուն գաղափարից սկսե կարելի չէ, վասն զի մարդուս խելքը կարող չէ (ուղղակի) գերզդայական առարկաների լինելությունը հաստատել։ (Կոմս էմմանուել»), <<Զորս միանգամայն անտեղեակս տեսանեմք արտաքին վիպասանութեանց, ոչ քաջ տեղեակս գտանեմք զնոսա աստուածային պատմութեանց (Չամչյան>>),
Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/45
Արտաքին տեսք