Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/450

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Երբ հասանք մեր տունը, հայրս մի սուփրա բաց արավ ամեն բարիքով լիքը, մեր բարեկամներն էլ ինձ պատվելու համար' որն այս ինչ բերավ, որն այն ինչ, Բյուֆոնիս կարծեց, թե մի հեքիաթական աշխարհ է ընկել և այնպես ոգևորվեց, որ մի քանի բաժակ գինի խմելուց հետո' լաց եղավ...

Երկու օր պահեցի սարումը և երրորդ օրը ձիավոր դրի հետը և ճանապարհ ձգեցի դեպի Թիֆլիս, ուր հասել էր երկբորդ օրը և իր հայրենակիցներին պատմել, որ այս կյանքումը տեսել է դրախտը և հիմա այնտեղից է գալիս,•»


Կարժեր, որ էջմիածնում բոլոր տեսածներս գրեի, բայց օգուտ դրանում չեմ տեսնում. մեծ մարդիկ չկային, իսկ թըզուկների մասին գրելիս անտես չպետք է անել և մոծակնե րին։ Ամառը մոծակներից ազատվելու համար' գործ են ածում մուրչագդամի, որ կնշանակե մոծակի տուն, բայց պետք է ասել մոծակարգել, որ նուրբ չիքիլայից են կարում և մահճակալի վրա քառակուսի տոպրակի նման կախելով' ազատվում են մոծակի հարձակումներից քնած ժամանակ։ Անկարելի է, որ խամ մարդ ամառն այնտեղ մնալով' ջերմախտ չստանա, մանավանդ իրան անզգույշ պահողը։ Ես զգուշացողներից չլինելով' մեկ անգամ սաստիկ ջերմեցի։ Կես գիջերին, երկար ժամանակ դելը տալուց և Մանկուհու հետ կռվելուց և հայհոյելուց հետո մի քիչ հանդարտվեցա բայց այդ ժամանակ էլ դավուլն ու զուռնան ինձ հանգիստ չտվին։ — Այս ի՞նչ անպիտան մարդիկ են,— ասում էի մտքումս, գիշերվա ժամը երեքին այս ինչ հարսանիք է, որ սարքել են։ Ձայնը գալիս էր բավական հեռվից, բայց թափանցում էր մինչև ուղեղս և ականջներիս մեջ զուռնայի բոլոր եղանակներն էլ ածվում էր։ Շատ որ անհանգստացա, դուրս եկա սենյակիցս, բայց էլ ոչ զուռնա և ոչ դհոլ, այլ միայն մի մարդ տեսա, որ սալահատկի վրա անց ու դարձ էր անում արագ արագ և մեծմեծ կոշիկներով տրոփյուն բարձրացնում։ — Ա՜յս է եղել, — ասացի, — դավուլը, բայց ուր մնաց զուռնան։ Ներս գնացի և տեղումս պառկեցի թե

450