չե' զուռնաչիք սկսեցին իրանց սահարին առանց դավուլի։ Դրսի մարդը ներս էր գնացել այղ ժամանակ։ Վերջապես բանից դուրս եկավ, որ մոծակներն են եղել զուռնաչիքը, որոնք չկարողանալով ներս թափանցել, ահագին բանակ էին կազմել հարձակվելու իրանց սվիններով և նիզակներով։
Մոծակներն այնքան երկյուղալի չէին, որքան մորմերը, կարիճները և օձերը։ Ամեն րոպե վտանգի մեջ էինք, թե ահա եթե մեկը չլինի, մյուսը կկծի։ Ղազարապատի խար
խուլ սենյակներում իրանց հողե կտուրներով ամեն ինչ կարելի էր սպասել։ Մարությանի սենյակի առաստաղից մի ահագին օձ վայր ընկավ և խեղճին լեղապատառ արավ։ Այս Մարությանը խրիմցի էր, Այվազովսկու աշակերտներից, վեհարանի մի փիլիսոփան էր։ Սա ոչ միայն կոնդակներ և նամակներ էր գրում, այլ և քարողներ վեհարանի եպիսկոպոսների համար, որ անգիր անեն և մեկ տեղ գնացած ժամանակ ատենարանեն առանց հասկանալու իրանց ասածը։ Սա բավական խմող մարդ էր և խմողների հետ էր ընկերություն անում։ Գայանեի վանքի այդ ժամանակի վանահայրը մի շատ հարբեցող մարդ էր, միշտ նրա մոտ էր դնում։ Մեկ օր էլ գնացել էր, որ հետը հարբի, հայր սուրբին մեռած էր գտել և դուռը դրսից կողպած և կնքած։ Արտասվելով եկավ
մոտս, և սկսեց գանգատվել, որ դուռը կողպեք են վրան։
— Ի՞նչ վնաս ունի, —ասացի, —իհարկե պետք է կողպեն քանի որ մեռել է...
— Չեք իմանում, եղբայր, շունը, շո՛ւնն էլ հետն են կողպել.
-Այդ էլ վնաս չունի,— ասացի,— նրա դիակի վրա մի սուգ անող պե՞տք է, թե ոչ...
- Եվ իրավ որ սուգ է անում, այնպես աղեկտուր կաղկանձում է և պատուհանները ճանկռտում, ելք չունի խեղճը։ Գնամ վեհափառին հայտնեմ... այս ի՞նչ բարբարոսու
թյուն է...
Շուտով Մարությանցին ընկերացավ մի նոր մարդ ևս։ Դա էր Հովյանցը։ Սրան էլ բերել էին որպես հաշվապահ, բայց իսկապես ամեն հաշիվ խրճըճող։ Այս երկուսը միասին շարունակ խմում էին և երգում.