Գինի, Գինի, կուտաս հոգի,
Բյուր անգամ կխմեմ գինի,
Կզվարթանամ
Կընետեմ օղին, կզվարճանամ,
Գինի, գինի, կուտաս հոգի...
Այս մարդկանցն ահա պահեցին, իսկ ինձ դուրս Հովյանցն ինձ ասում էր․— Հրամանքնիդ փոլիթիք չեք։ Ասոնց սխալն երու, զեղծումներու, մոլություններու առաջքն
առնելու չէ, այլ խրախուսելու է, որ շատ խայտառակություններ անեն որպեսզի խայտառակվին, ինչո՞ւ առնել ասոնց խայտառակվելուն առաջքը։ Հարն եմ անիծեր։ Ես
կմտնեմ իրենց աչքը ԹՈՂ իրենք կուրանան, ինչուս պետքն է։
Այս մարդը հանաք չէր անում, իսկ և իսկ այդպես էլ անում էր։ Նա վեհարանի տզեղ կողմերը վերին աստիճանի խայտառակության հասցնել տվավ իմ հեռանալուց հետո
Թե այդ ինչ բաներ էին,— ժամանակակիցներին հայտնի է և ավելորդ է ասելը։ Վերջը ինքը և Սանդալջյանը փախան արտասահման և այնտեղից սկսեցին իրանց գրավոր հայ
տառակությունը։ Շատերն առասպել կարծեցին և չհավատացին այդ ծայրահեղ խայտառակություններին։ Այս ժամանակին է վերաբերում պ. P. նշանավոր հոդվածը, որի
մեջ ոչ մի չափազանցություն չկա։ Այդ պատվական հոդվածի հրատարակւղը պետք է մեղու-ն չլիներ և այն էլ Սոդոմ Գոմոր անունով, քանի որ a Մեղու»-ի խմբագիրը իր նմանների վրա քար գցելու իրավունք չուներ, այսինքն իբրև կղերական, նա իրավունք չուներ կղերականների վրա հարձակվելու։
Անկարելի է մոռանալ և էջմիածնի օձերը։ Մեկ օր, գարունը նոր բացված ժամանակ, երբ օձերը դուրս են գալիս իրանց բներից, բայց դեռևս բոլորովին ազատված չլինելով
ձմեռային թմրությունից' չեն կարողանում փախչել կամ շարժվել տեղերից, մի խումբ աշակերտներ վերցրի հետո երկար ձողերով և գնացինք օձեր կոտորելու։ — Մեկ ժամվա
մեջ մինչև երեք հարյուր օձ սպանեցինք, այնքան շատ էին