և միմյանց վրա կույտված զանազան փոսերում։ Այդ կիստակենգան սողուններին տեսնելու է ամառվա թունդ ժամանաակին, թե ինչ գազաններ են.— թռչում են նետի պես գլուխները մի կանգուն բարձրացրած։ Էջմիածնում օձեր կոտորելու սովորություն չունին, մինչդեռ շատ հեշտությամբ կարելի ջնջել դրանց հետքերը վանքի շրջակայքից։
IV
1870 թվականն է։ Այս թվականի սեպտեմբերին սկսվում իմ գործունեությունս ուսուցչական ասպարեզում։
Սարից որ իջանք գյուղ, ես գնացի քաղաք, հուսալովա որ Մակար սրբազանը կկատարի իր տված խոստումը։ Գնացի մոտը, բայց ընդունելության մեջ մի տեսակ սառնոաթյուն և զգուշություն գտա։
Երբ որ պատմեցի էջմիածնի բոլոր անցքերը և վերջումդ հիշեցրի իր խոստումը, — այդ
մասին կխորհենք, — ասաց։
Ինձանից հետո Մանկունին զորեղացավ, Մուշեղյանին հեռացնել տվեց իր տպարանից, ընկերներիս սիրաշահեցա Մի տարուց հետո Միքայելին քահանա ձեռնադրել տվեց ե
ուղարկեց իրանց գյուղը։ Նա այլևս չէր կարող մնալ էջմիածնում տկարության պատճառով։ Մովսեսը (Վարդան ջան) մնաց իբրև տպարանապետ, այդտեղ էլ ամուսնացավ
Տպարանից մեծ աշխատանք չունեցավ Մովսեսը, թայ Հարմարություն ունեցավ վերջին պատերազմի ժամանակ մի քանի օգտավետ կապալներ վերցնել, որից այնքան վաստակ ունեցավ, որ կարողացավ իր սեփական տպարանը բանալ Թիիֆլիսումը։
Ինձ առաջարկեցին գնալ Ախալցխա ուսուցչության, ե ես էլ հանձն առա։
Այդ ժամանակ մենք չունեինք ավանդելի առարկաների համար դասագրքեր, չունեին
ու մի որևէ օրինակելի և կարգին դպրոց, ամեն ինչ նոր էր սկսվում բուսնել այս ու աայնտեղ Դասատվության համար ինձ տվին չորս առարկա' աշխարհագրություն, թվաբանություն, ազգային և ընդհանուր պատմություն։ Գիտության առարկաներն էլ սրանք էին