Այս պատկերն ուներ ուսումնարանի կրթության արմատը, նրա օրորոցը կամ բույնը, որտեղ պիտի թևավորվեին, որ կարողանային թռչել դասարանից դասարան և ոչ թե խեղդվեին նույնիսկ բնի մեջ, նույնիսկ օրորոցումր։ Այդտեղ պետք էր սիրագորով մոր հատկություն և նրա նման սնընգատու կաթով լիքը ստինք ունեցող մեկ դաստիարակ կամ գոնե այդ գաղափարին մերձավոր մի բան, այլ ոչ երբեք մի հրեշ։
Այս արմատից սկսած դեպի վեր բարձրանալով ես հանդիպեցա նորանոր հրեշների։ Ֆրանսերենի ուսուցիչր շարունակ հարբած էր լինում և գլուխը կորցրած նույնիսկ
դասատան մեջ։ Ինչ օյիններ և կատակներ ասես, որ աշակերտները չէին խաղում նրա գլխին։ Երբ որ ներս էի մտնում ես, իսկույն թողնում էին վարդապետին խաղացնողները և շուտով իրանց տեղերում նստում սուս ու փուս, որ ես չտեսնեմ. բայց երեխան ինչպե՞ս կարող է խաբել իրանից մեծին, եթե նա խելքը գլխին մի մարդ է։ Մանկավարժի բնազդում, հոտառություն ունեցող ուսուցիչր կարող է նկատել և իր առջև չերևող բաները, իսկ երևցածի ամենախորին խորշերը թափ անցել։ Բոլոր վարժապետների էլ դասավանդության մեջ չկար ոչ հնություն և ոչ նորություն, այլ մի այլանդակություն: Ով է լսած կամ տեսած, օրինակ, այսպես բան. իմ ներկայության ժամանակ, ռուսաց լեզվի ուսուցիչը դասն սկսեց բառաարցությամբ, թե' ռուսաց այսինչ բառը ինչպես պետք է ասել հայերեն։ Աշակերտը մի քանի բառ ասաց ենթադրությամբ, իսկ վարժապետը պահանջեց, որ նա իմանար։ Բայց որտեղի՞ց իմանար խեղճը, բոլոր իմացածն էլ մոռացավ և մնաց ապուշ կտրած։ Բոլորն էլ մնացել են սառած, ոչով իրավունք չունի ասելու, որ ինքը գիտե։ Այս վարժապետը միևնույն ժամանակ և տեսուչ է, աշակերտները նրա իրավունքից վախենում են և պատկառում։ Աշակերտը Լռեց, վարժապետը նույնպես, և այս տևեց մի ամբողջ ժամ, ամբողջ դասը։ Զանգը տվին և խեղճ աշակերտները այղ մտավոր բանտարկությունից դուրս թռան, որ մի փոքր ազատ օդ շնչեն։
Դպրոցի բարոյական կողմը չուզես չուզես պետք է ներ