Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/456

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դաշնակ լինի մտավորին։ Մտավոր կրթություն չեղած տեղր ինչ բարոյական կրթություն կարող է լինել։ Անկարգողթյուն, կեղտոտություն, ստախոսություն , ստահակություն ափեղցփեղ գրվածքներ զանազան խորշերում և բոլորն էլ ըստ այսմ...


Այս բոլորը տեսնելուց հետո ես զարմացած էի մնացել, որ այսպիսի մի շրջանում իմ դասերի ժամանակ աշակերտներիս մեջ չէի նշմարում որևէ անուշադրության նշան, որևէ չարություն, ոչ մեկ անգամ չէր պատահում, որ բարկանամ մեկի վրա, մինչդեռ մյուս դասարաններում վարժապետների տուր ու դրրմփոցի ձայնը մինչև իմ դասարանն էր հաս նում և իմ աշակերտների դեմքի վրա նշմարում էի խու բողոքի արտահայտություն, կարծես ասում էին.— լսում եք, վարժապետ, պաշտպանեք մեզ, աղատեցեք մեզ այդ բարբարոսներից, մեր հույսը ձեզ վրա է, տեսեք մենք այնքան հարդում ենք ձեզ, որքան պատվում, ուրեմն մենք վատ աշակերտներ չենք, այլ մեր վարժապետներն են վատ... Ես կարմրում և սփրթնում էի այդպիսի րոպեներում, իմ ներքին հուզմունքն անցնում էր աշակերտներիս, որոնց մեջ կային բավական չափահաս պատանիք և ընդունակ։ Ամենայն օր գդում էի, որ ինձանից մի բան անցնում էր նրանց, նրանց վարակվիլը, նրանց աճելն ու զարգանալը շոշափելի և զգալի էր ինձ համար և ես դրանով մխիթարված էի։ Ուրախ էի շատ, որ պատմության և թվաբանության դասերն իմ ձեռքըս էին, մեկով ներշնչում էի նրանց մեջ իդեալական ձգտումներ, իսկ մյուսով զարգացնում նրանց մեջ տրամաբան որ են մտածել։ Իմ և աշակերտներիս մեջ եղած հոգեկցությունն ամուր էր, բնական, սրտանց և անկեղծ։ Մինչդեռ մյուս վարժապետները իրանց դասարաններից դուրս էին գալիս պատմած և պատժված, մաղձերը խառնված, ունքերը, կիտած, ես իմ աշակերտներիս հետ դուրս էինք գալիս մեր հոգու ամենալավ տրամադրությամբ։ Դասամիջոցին անքամ չէին ուզում գջլվել ինձանից, ուզում էին, որ իրանց հետ զբոսնեմ և գրույց անեմ, իհարկե մեծերը միայն։ Տգետ և անկիրթ ծնողաց զավակները մի աստվածային պատիժ են իրանց ծնողաց համար։ Ծնողները այն կարող են հնձել,