ինչ որ ցանել են, գանգատվելու իրավունք չունին։ Այս միևնույնը կարելի է ասել և վարժապետների համար։ Նրանք էլ ինչ որ ցանեն' այն կհնձեն։ Աշակերտի անկարգությունը, անոթագրությունը, բթամտությունը և այլ շատ թերությունների հարյուրից 99-ը վարժապետի տվածն է։
Ես մի հոգված ունիմ գրած պատժի մասին և տպված է <<Դպրոց» ամսագրում։ Նրա մեջ պարզ ի պարզ ասած եմ, որ աշակերտի հանցանքը մեծ մասամբ վարժապետինն է, եթե պետք է պատժել աշակերտին, ապա նախ պետք է պատժել վարժապետին, իսկ սրան էլ պատժելուց առաջ պետք է պատժել տեսշին կամ հոգաբարձվին, որ հանցալից վարժապետներ է տվել անմեղ մանուկներին։ Ախալցխայում ես զգացի, որ կոչված եմ խարազանով սրբել, մաքրել մեր կրթության տաճարները բարոյական ավազակներից։ Այս ձգտումը իմ մեջ մինչև ֆանատիկոսության հասավ։
Այդ ժամանակ Ախալցխայի հաջորդը Պարղյան Սուքիաս վարդապետն էր։ Սա ուզենալով ռուսերենից դասեր աոնել ինձանից, առաջնորդարանում սենյակ տվավ ինձ եղանակից արավ իրան իբրև վարձատրություն իմ աշխատության համար։ Ինքն արդեն քաջ հայկաբան լինելով հեշտ էր ինձ համար համեմատական մեթոդով նրա ուշադրությունը դարձնել գլխավորապես երկու լեզվի մեջ եղած քերականական տարբերության վրա, որ ինչքան շատ է մեր աշխարհիկ լեզվի վերաբերմամբ, այնքան քիչ է գրաբարի հետ համեմատած։ Արդյունքը հիանալի դուրս եկավ։ Վերջերումս ասում էր, որ մի բան է թարգմանել և ինձ է նվիրել ի նշան երախտագիտության։ Այդ երախտագիտության հավաստիքը ցայսօր դուրս չեկավ, բայց ես հավատում եմ, որ կարող է և դուրս գալ։
Շատ մոտիկ լինելով Սուքիասին և հարգվելով նրանից, ես պատմում էի դպրոցի թերությունները և հորդորում, որ նրա բարեկարգությանը հոդ տանե։ Նա ինձ հուսադրում էր, բայց իզուր Վարժապետները կապված էին այնպիսի ադաների հետ, որ դուրս վռնդել ոչ ոք չէր կարոդ։ Իսկ ադաների հոգը չէր, որ ուսումնարանն անկարդ է, իրանք այն