տեղ․ զավակ չունեին։ Կային հոգաբարձուներ, որոնց որդիքր նույն դպրոցումն էին ուսանում, սրանք շատ էին ցանկանում դպրոցի բարեկարգությունը, բայց առևտրականը այլ կապեր ունենալով աղաների հետ, չէին կարող ձայն հանել։ Աղայության մասին ես գաղափար չունեի, այդ գաղափարը ես առաջին անգամ Ախալցխայումն ստացա քանի մի անգամ հյուրասիրվելով աղաների տանը և տեսնելով նրանց տան նահապետին։ Այդտեղ միայն ես տեսա ասիական աղայի տիպը։ Երևակայեցեք ձեզ մի ծայրահեղ սամագուր, և կստանաք ասիական աղայի տիպը։ Աղան պետք է լինի մի կուռք, միայն խոսուն, և պետք է խոսի' ինչպես կխոսեք կուռքի մեջ խորամանկ և իր գործին շատ հմուտ մի քուրմ, առանձին ձայնով և ոճով։ Բոլոր ներկա եղողները միայն խունկ պետք է ծխեն և զանազան փառաբանություններ անեն ձեռներր սրտին դրած։ Պետք է նայեն նրա աչք և ունքին, ունքերին պռստելու հետ պետք է խոր տխրության մեջ ընկնեն, և նրա ժպտելու հետ' պետք է քա հ֊քահ խնդան բարձրաձայն, և այլն, և այլն, և այլն։ Նա մի անմատչելին անագորույն բռնակալ է և իր տան մեջ. ո՞վ կարող է նրա կամքի դեմ ոչ թե մի բան ասել, այլ անգամ մտածել։ Ախալցխացոց աղայապաշտությունը մինչև անգամ վայրենության Էր հասնում։ Առաջին քարը ես ձգեցի այդ հոտած լճի մեջ, լիճն սկսեց ալիքներ բարձրացնել և փոքր֊ինչ հովհարվել Այս բանը պատահեց այսպես։ Մեկ անգամ ինձ մոտիկ մի մարդ հարցրեց,
— Պարոն Աղայանց, ինչպե՞ս եք գտնում մեր ուսումնարանը։
— Շատ վատ,— պատսախանեցի կտրական։
— Ինչպես թե <<շատ վատ>>, այդ ինչ եք ասում։
— Այո. շատ և շատ վատ, մի կատարյալ խոզանոց է։
— Իսկ մեր վարժապետնե՞րը։
— Խոզեր են։
Իմ այս ասածը մի գունդ թթխմոր էր։ Դրանից շաղախնցին մի ահագին խմոր, որից թխեցին զանազան կարկանդակներ և ուտեցրին ժողովրդին։ Եթե ես մեկն էի ասեց
լսողներն ավելացրել էին հարյուրը, բոլորն էլ իմ անունից։