Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/461

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

երևում էր, թե իբր անհնարին էր դրանց դեմ մի բան ասեր


— Ինչու ես ձեզ թողած' ձեր թղթերին պետք է նայեմ, քանի՜ գրոշով կառնեմ ես այդ թղթերը։ Ամենահետին ատամնաբույժը դրանից շատ վկայականներ ունի։ Այղ թղթերը կա՝ թո՜ղ են արդյոք տեսչություն անել։ Թվե մ արդյոք ձեր պակասությունը իբրև տեսի և իբրև ուսուցչի։ Ահա ձեր տեսչության պտուղները' սրանք չեն արդյոք ձեր վարժապետներր. Երբ որ սրանց հավանում և պաշտպանում եք, մնացածն ինքնըստինքյան հասկանայի է։ Դուք բարի եք չափից դուրս, բայց անհոդ եք վերին աստիճանի։ Ձեր սրտումր կրակ չկա, զուրկ եք ձեր հոր եռանդից, այնուամենայնիվ, ես կցանկայի, որ հայոց ազգը ոչ թե ձեզ մանուկներ տար կրթելոլ, այլ թոշակ տար և վերակացություն մի որևէ դպրոցում։ Ձեր բարի վարք ու բարքով դուք կարող եք բարի օրինակ լինել աշակերտաց համար, իսկ կառավարիչ լինել և այնճ վերանորոգող, բարեկարգող կառավարիչ, դուք չեք կարող։ Եթե իմ մեջ այրող կրակից գեթ մի կայծ լիներ ձեր սրտում, դուք երկու ձեռքով կղրկեիք ինձ, իսկույն կնկատեիք իմ ձգտումը և կաջակցեիք ինձ։ Դուք հաշտվում եք եղածի հետ, թեկուզ վատ լինի, իսկ ես եթե հաշտվեի եղածի հետ' այսօր վարդապետ չէի լինիլ և այսպիսի վարժապետներին անպետք չէի համարիր Դուք ձեզ խոհեմ եք համարում, իսկ ինձ' ան խո'եմ, ձեզ խաղաղասեր եք համարում, իսկ ինձ' խռովարար։ Ես այդ ընդունում եմ, բայց ընդունում եմ ոչ որպես հանցանք կամ թերություն, այլ մեծ արժանավորություն։ Մեր ուսումնարանը ախոո է, ինչու, որովհետև վարժապետներն իրանց գործին հմուտ շեն, դաստիարակի կոչհում չունեն, տեսուչն անընդունակ է, հոդաբարձոլք հոգեբարձ են, իսկ այդ կարող է այդպես չլինել, կարող է անհամեմատ լավ չիներ որովհետև նյութական պակասություն չկա, հարկավոր է միայն, որ ժողովուրդն իմանա եղածի վատությունր և լավադույնն ունենալու ցանկություն հայտնե։ Եթե ժողովուրդը հավատացել է իմ ասածին և պահանջում է, որ ուսումնականը բարեկարգվի, փառք և պարծանք նրան, այդ գաղափար տվողին, Ես խռովարար շեմ, այլ ժողովրդի բարեկամ,