մանուկ սերունդի կրթության պաշտպան, և հանուն այդ սուրբ գաղափարին ես բողոքում եմ իմ դեմ կազմած քո այս ժողովի դեմ։ .
Այս ասելուց հետո ես դուրս եկա ժողովիր,,,
Մյուս օրր ժողովրդի իրարանցումը սաստկացավ։ Լսել էին, թե ինչ և ինչ եմ ասել ժողովում և մեկը տասը շինելով հաղորդել էին միմյանց։ Այդ ժամանակ քաղաքումն էր և Հովակիմ Գեղամյանցը։ Ժողովրդի մեջ սա ինձ էր պաշտպանում և ուրիշ կերպ էլ կարելի չէր։ Սա գրում էր զանազան շարադրություններ և բերում մոտս, որ ես քննադատեմ և մի ուղղություն տամ իրան։ Երբ մի որևէ գրածի չէի հավանում,
նորից գրում էր ահագին տետրակներ և բերում իմ ուզածիս համեմատ գրած։ Շտկելով իր գրածները միևնույն ժամանակ աշխատում էի վարակել իմ գաղափարներով և դիտումներովս
և իր մեջ ինքնագործունեության և հառաջ գնալու վստահոաթյուն էի զարթեցնում։ Սա էլ էր եղել Խալիպյան ուսումնարան ումը, բայց արտաքսվել էր իբրև ըմբոստ աշակերտ։ Այս ֆակտը նրան բարձրացրեց իմ աչքումր և ոչ թե ստորացրեց։ Ըմբոստ լինել Խալիպյան ուսումնարանում կնշանակե հակված լինել դեպի լավը։ Բայց որքան լավ կլիներ, որ նա այդ ուսումնարանում երբեք եղած չլիներ ։ Այսօր դա իր թերի
կողմ երի համար Խալիպյան ուսումնարանին է պարտական ։
Հարցաքննություններն սկսեցին։ Ես խնդրեցի տեսշին, որ իմ առարկաներս առաջ գցի> որ շուտ հեռանամ և աղմուկներիդ ազատվեմ։ նա հոժարություն ցույց տվավ և իմ դեմ
չեզոք դիրք բռնեց։ Բայց վատահամբավ ուսուցիչները իրանց բոլոր ազգականներով, խնամիներով և քավորներով միացան, որ քննության ժամանակ շջկլեցնեն աշակերտներին,
աշխատեն բանը այնպես բերել, որ երևա, թե ես ամենևին ոչինչ չեմ սովորեցրել, որ ես մի շառլատան եմ եղել, և ուրիշներին վայր գցելով ինձ եմ ուզել բարձրացնել, իմ թերոաթյուններն եմ ուզեցել ծածկել։ Այս բանը նրանց համար