կյանքի և մահու խնդիր էր, հացիր պիտի զրկվեին, եթե չկարողանային իմ վարկը ժողովրդի աչքում դրել։ Սրանք, Ժողովրդի հոգսը քաշելով, բանի տեղ չէին դրել աշակերտներին, որոնք իմ քաջամարտիկ և անվեհեր զինվորներս էին։ Դրանցում կային ոչ միայն շատ ընղունակ, այլ բավական խոշոր և ուժեղ տղայք։ Սրանք երբ որ իմացան, թե իրանց վրա մի արշավանք պիտի լինի, մի ասպատակություն, թե այդ բանին հոժար են նույնիսկ տեսուչը և հաջորդը, երբ տեսան վերջապես իմ հուզված և վրդովված լինելս, եկան ինձ միամտացրին, ասելով՝
- Վարժապետ, դուք բոլորովին անհոգ եղեք, բնավ չվրդովվիք, մենք ձեր դասերն այնպես գիտենք, որ մեզ շեն կարող շփոթել, մանավանդ, որ այդ գռեհիկները ձեր ոչ մի առարկայի հոտն անգամ առած չունին, ի՞նչ դիտեն, որ ինչ հարցնեն։ Բայց մենք դրանց ավելի լավ կպատմենք, իրանց դասերի հարցաքննության ժամանակ կարող ենք ասել՝ ինչ ենք սովորել, որ ինչ պատասխան տանք. «Հեչ բան մ՝ալ չիյտենք»…
- Ոչ, - ասացի, - այդպես բան չպետք է անեք, դուք չպետք է հետևիք դրանց չարությանը։ Այս հառաջադեմ աշակերտներից էր Ստեփան Մալխասյանցր։ Երբ որ ամեն կողմից հարձակվեցին սրա վրա, դեռ մեկին չպատասխանած մյուսն էր հարցնում, մյուս կողմից երրորդը, չորրորդը, սա իրան չկորցրեց և մի այնպիսի պաշտպանողական դիրք բռնեց, ինչպես մարդը բռնում է մեջքը մի պատի դեմ տալով, երբ վրան հարձակվում են մի խումբ կծոտողներ։
- Սպասեցեք, պարոններ, - ասաց, - ես ձեզ ամենքիդ էլ պետք է պատասխան տամ, որ չասեք, թե չկարաց պատասխանել. միայն թույլ տվեք, որ նախ մեկին պատասխան տամ, հետո մյուսին։
- Այո՛, այո՛, - գոչեց ժողովուրդը, - ձեզ ո՞վ է հարցաքննիչ նշանակել, ինչո՞ւ չեք թույլ տալիս, որ ինքը վարժապետը հարցաքննե։
Ես, տեսնելով, որ ավելորդ եմ, իբրև հարցաքննող, վեր կացա տեղիցս և գնացի հարցաքննվող աշակերտների վերջին
463