նստարանի վրա նստեցի, ասելով ժողովրդին՝— ահա ես և մանկունք իմ, քննեցեք, ինչպես գիտեք։
Հակառակորդներս իրանք գլորվեցին ինձ համար փորած հորի մեջ, խայտառակվելով թե՛ ժողովրդի և թե՛ աշակերտների առջև։
Վրդովմունք բարձրացավ քաղաքացոց մեջ, որոնք կարծես մի առիթի էին սպասում։ Հավաքվեցին պ. Պտուղյանցի տանը, ինձ էլ հրավիրեցին այնտեղ, շնորհակալություն հայտնեցին, և խնդրեցին, որ ես չհեռանամ։
—Մենք կարձակենք, — ասացին, — բոլոր վարժապետներին էլ, հոգաբարձուներին էլ, տեսչին և հաջորդին էլ։ Դուք կազմեցեք ձեր ուզած խումբը և բարեկարգեցեք մեր դպրոցները։
—Շնորհակալ եմ, — ասացի, — ձեր համակրության համար, բայց ընդունել ձեր առաջարկությունը՝ չեմ կարող։ Այստեղ կա մի զորեղ ուժ, որի տակ ընկճված եք դուք, և թեև այսօր ոտքի եք կանգնել, բայց վաղր դարձյալ կընկճվիք Իմ հոգսր դուք մի քաշեք. ես հենց այսօր հեռագիր ստացա Ալեքսանդրապոլից, ուր հրավիրում են ինձ ուսուցչության:
Ցույց տվի Ավետիքիցս (Բաբայանց) ստացած հեռագիրը որից ավելի հուզվեցին և հորդորեցին ինձ մնալ, բայց եւ մնալ չէի կարող, որովհետև այդ կնշանակեր կյանքս ու պատիվս վտանգի տակ դնել։
Այստեղ միջանկյալ ասեմ, որ այս դեպքից տասը տարի անցած՝ ես կրկին գնացի Ախալցխա, և այս անգամ ոչ իբրև հասարակ ուսուցիչ, այլ իբրև թեմական վերատեսուչ։ Տասը տարվա մեջ դպրոցները մասամբ բարեկարգվել էին, բայց ժողովուրդր դարձյալ գոհ չէր ոչ հոգաբարձուներից և ոչ ուսուցչական խմբից: Մի բողոքագիր տվին ինձ խուռն բազմությամբ։ Հիշեցնում էին շատ տարի առաջ իմ արած պահանջներս, և հիմա իրանք էին պահանջում, որ ի կատար ածեմ նույնր: Ես խաղաղացրի գրգռված խնդրատուներին ասելով,
— Այն Ժամանակ ես միայն քանդում էի, իմ հոգսր չէր, թե nվ պետք է շինե, բայց որովհետև այժմ ես պետք է լինեմ շինողր, ուստի խնդրում եմ ինձ ժամանակ տաք. որ տեսնեմ ինչ կա շինելու։