շարը ճոխանում էր գրականության հետ ձեռք ձեռքի տված Մանկավարժությունն ևս ղեռ մի մշակված սիստեմ չուներ. Ամեն ոք ինքը պետք է շիներ մի ամբողջություն, գրված նյութերից մի շենք շինելով։ Բայց մեկի շինած շենքը մյուսի համար պիտանի չէր։ Որևէ սիստեմի կուրորեն հետևողները սովորաբար զուրկ են լինում ինքնուրույն մտավոր գործուանեությունից, որովհետև սիստեմի տակ ընկած մանկավարժությունը մասնավոր աղանդի կերպարանք է ստանում, քարանում է և աճելությունից զրկվում։ Մանկավարժական ասպարիզում ինձ վիճակվեց երկու իրարից տարբեր ուղղության դեմ պատերազմել— մի կողմից խալիֆայականի և մյուս կողմից կապկացար հետևողների և թարգմանողների Այս ակնարկությունս կպարզվի հետևյալ գլուխներում, այժմ թողնենք այս և երթանք Ալեքսանդրապոլ։
VII
1871 թվականի ամառն էր։ Ավետիք Բաբայանցր Թֆէիսումն սպասում էր ինձ։ Այստեղից ֆուրգոն նստեցինք ճանապարհ ընկանք դեպի Ալեքսանդրապոլ Կոջորի ճանապարհով։ Մ անգլիս որ հասանք, գնացինք այցելության Գ, Արծրունուն, որ եկել էր այդտեղ ամառանոց։ ԱրծրունիՆ «Մշակո>>֊ի հրատարակության թույլտվությունն ստացել էր
արդեն և այդտեղ հոդվածներ էր պատրաստում։ Շատ ուրախացավ և ասաց.— Լավ էր, որ ինքներդ եկաք; ես նամակ պիտի գրեի երկուսիդ էլ, որ աշխատակցեք «Մշակ»֊ին։ Իսկ
ձեզ վրա, պարոն Աղայանց, առանձին հույս ունեմ։ «Մշակ>>֊ի վիպական բաժնի համար ձեզանից հարմարագույնր չունեմ ի նկատի։
— Ամենայն ուրախությամբ,— ասացի,— կաշխատեմ ազատ ժամերս «Մշակ»֊իդ նվիրել։
Ալեքսանդրապոլ որ հասանք, իջանք Ավետիքենց տունը» այնպես թվաց ինձ, թե մեր տանն եմ։ Հայրր հորս նման, մայրն էլ մորս նման, իհարկե բնավորությամբ և ոչ դեմքով։ Կեր ու խումը չէր դադարում ոչ մի րոպե և ավելի այն