ծավալ ուներ և ավելի ճոխ, քան թև մեր տանը։ Ես ավելորդ եմ համարում այս տան նկարագրությունն անել, քանի որ այդ արել է արդեն նույն տան դուստր իմ պատվական աշակերտուհիս' տիկին Տիրուհի Կոստանյանցը, որ այդ ժամանակ Հազիվ հինգ կամ վեց տարեկան կլիներ։
Ալեքսանդրապոլն այդ ժամանակ մի աստիճան բարձր էր կանգնած Ախալցխայից թե մտավորապես և թե նյութապես։ Հին դպրոցները նորոգելու և բարեկարգելու հարմար
առիթներ միմյանց վրա եկան։ Իշխան Ղահրաման Երկայնաբազուկ Արղությանցր քառասուն հազար մանեթ կտակեց, որով և Հիմնվեց իր անունը կրող նույն տեղի օրիորդաց դպրոցը։ Հաջորդը նշանակվեց հայր Աղափիրյանցը, որ համալսարան էր տեսել, գիտութ յան հոտ առել էր և լեզուների ճաշակ։ Տեսչության պաշտոնով հրավիրվել էր Սարդիս Բեգնազարյանցը, որ մեր հողում առաջին անգամ ոտք գնող մասնագետ մանկավարժն էր։ Բժիշկ Գաբրիել Հովհաննիսյանի (Քաջբերունու) ծառայությունը փոխադրվել էր Ալեքսանդրապոլ։ Կային և ուրիշ ինտելիգենտ մարդիկ, թե տեղացի և թե օտարական։ Սակայն այդ բոլորը միասին առած' ոչինչ չէինք կարող անել առանց Ավետիք Բաբայանցի աջակցության։ Ասեմ ահա, թե ինչու համար։ Աղայությունն այստեղ էլ, ինչպես և Ախալցխայում, իշխում էր ժողովրդի վրա։ Դրանց ձեռքումն էին գտնվում թե եկեղեցիքը և թե դպրոցները իրանց արդյունքներով, որոնք կուլ էին գնում մի անհատակ լճի մեջ։ Աղաներին կարողացել էր ձեռքն առնել Ցեր-Հովսեփ Կոստանյանցր և դառնալ մի անհաշիվ և անսահման իշխան։ Սրա դիկտատորության ժամանակ վարժապետներն էլ միևնույն խալիֆաներն էին, ինչ որ Ախալցխայում բոլորն էլ իր տան սպասավորներն էին։ Սրանք աղաների որդոցը քիչ թե շատ հայերեն էին սովրեցնում երես տալիս, իսկ ժողովրդի զավակներին անխնա պատժելով' փախցնում ուսումնարանից։ Երեխանցը ներս էին անում գոմանման մի մութ շենքի մեջ և մինչև երեկո պահում առանց դասամիջոցի։ Այսպես էր ուսումնարանի վիճակը մինչև Բեգնազարյանցի գնալը։ Հին դպրոցն այս վիճակից հանելու և նոր կերպարանք տալու համար հարկավոր էր Տեր-Հովսեփի