Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/474

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

որ գործ էր ածում չի, նա ևս ունի չէ, որի համար բերել էր և մի սուտ օրինակ), սկսեց հայհոյել անլուր հայհոյանքով: Վերջերումս ինձ հասկացրեց, որ այդ ծայրահեղությունը իր արածը չէր, որ իր բարկությունից օգուտ էր քաղել իր մերձավորներից մեկը։ Ժամանակի ընթացքում, երբ Արծրունուց հեռացան կեղծավոր կատուները և մոտեցան ավելի ազնիվ մարդիկ, երբ «Մեղու»֊ի ճամփով սկսեցին գնալ «Նոր-Դար»և «Արձագանք»-ը և միացյալ ուժով սկսեցին հարձակվել վըրաս, իսկ Արծրունին ինձ պաշտպանեց, ես էլ այդ բարության փոխարեն ինչ որ կարողացա անել նրա համար՛,երբ ինձ համար անկախ և ազատ ասպարեզ ունեի «Աղբյուրձ֊ում և «Տարազ»֊ում։ Այսուամենայնիվ լեզվի խնդրում մենք մինչև վերջ մնացինք անհաշտ, թեև այնքան միայն զիջողություն արավ ինձ, որ իմ գրվածներս իմ ուղղագրությամբ տպեց Մշակ֊ումը։

VIII

Խոսելով մեր գործունեության մասին Ալեքսանգրապոլում, պետք է մի քանի խոսք էլ նվիրել Ս, բեգնազարյանցին, որ անմոռանալի ջանք էր գործ դրել Ալեքսանգրապոլի դըպրոցների բարեկարգության մասին։

 բեգնազարյանցն ինձ անծանոթ մի անձն չէր։ Երբ km

դեռևս ձուլարանումն էի, որ գտնվում էր Հավլաբարում, ամեն կիրակի առավոտ դնում էի Խոջիվանքի եկեղեցին դըպրություն անելու։ Այդտեղ դասումը կանգնած էր լինում իմ հասակակից մի տղա, միևնույն հագուստով, ինչ որ ես ունեին բայց շատ տխուր և ընկճված դեմքով։ Երբ որ ես երգում էի, նա էլ ձայն էր պահում։ Ես սկսեցի հետը խոսել և խոսեցնել, և բանից երևաց, որ ուսում առնելու մեծ ցանկություն ունի, բայց նյութական հնար չունի, սրա վրա ավելանում է к հասակի մեծությունը (մոտ քսան տարեկան էր արդեն), որից խրտնում են շատերը և չեն ընդունում, իսկ իր սիրտը ոչ մի ուրիշ բանի չի կպչում, ուսման սերը մի տեսակ ցավ է դառել իր համար և գիշեր ցերկ հալում մաշում է իրան 474