Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/475

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Մի' հուսահատվիր,— ասացի ես,— աստված ողորմած է։ Նա որ այդ ցավր ձգել է քո մեջ, դրանով արդեն գործի հաջողության հիմքը դրել է. աստտծո ձգած սերմը անպտուղ չի մնալ։

 — Ա՜խ, ինչքա՜ն շնորհակալ եմ քեզանից, քո այդ քաղցր

խոսքերի համար,— պատասխանեց Սարգիսը, և նրա աչքերը ջրակալվեցին։ Մեր Սարգիսը շատ խեղճ էր խոսում, մի տեսակ աղիողորմ կերպով, գլուխը ծռմռելով' կարծես ուզում էր լաց լինել մորը կորցրած երեխայի նման։ Սա այս իրան միակ հատուկ շարժմունքովր վերջերում շատերի գութը շարժեց։ Այսպես ամեն կիրակի պատահում էի Սարգսին (այն ժամանակ Բեգնազարյան ազգանուն ունենալը չգիտեի) և մեր ծանոթությունը քանի դնում' բարեկամական էր դառնում։ Բայց շուտով մենք Հավլաբարից տեղափոխվեցինք քաղաք, ուր բացվեց տպարանը և միառժամանակ ես այլևս չտեսա իմ Սարգսին։ Երկու թե երեք ամիս անցած' մեկ օր պատահեց ինձ Մեյդանումը։ ինքը մոտեցավ։ ինձ և պատմեց ավելի ևս տխուր եղանակով, թե ինչպես իրան հաջողվեց մտնել Փափազյան վարդապետի մոտ իբրև փոքրավոր-աշակերտ, քիչումիչ բան սովորեց, բայց վարդապետը գնաց Ղարաբաւղ և իրան թողեց դարձյալ անճարացած։ — Սարգիս,— ասացի,— կուզես եկ ինձ մոտ տպարան, այնտեղ ես կաշխատեմ, որ դու համ արհեստ սովորես, համ էլ ուսում առնես։ — Ախ, այդ ի՜նչ լավ կլինի, ո՜ւր էր թե այդպես մի լավություն անեիր,— ասաց Սարգիսս ուրախանալով։ Մյուս օրը մեր Սարգիսը եկավ տպարան, բայց չդիտեմ երկու, թե երեք օր մնաց միայն։ Խեղճի ոտներն ուռան, և այն գնալն էր, որ գնաց, էլ չերևաց։ Սրա վրա անցավ մոտ վեց տարի։ Ես Պետերրուրգ էի և բնակում էի եկեղեցու գավթումը։ Մեկ օր դռնապանը եկավ ինձ իմաց տվավ, թե մեկ մարդ է եկել, ձեզ է հարցնում։ Ես գնացի և դեմս ելավ մի երիտասարդ, թուխ մորուքով, արտասահմանի նորատարազ հագուստով և ասաց, — Բարո՜վ, պարոն Աղայանց, եկել եմ ձեզ մոտ հյուր։ 475