— Շատ ուրախ եմ,— ասացի,— համեցեք երթանք։ — Երևում է, որ չճանաչեցիք ինձ,— ասաց։ — Այո,— ասացի,— ներեցեք, որ ծանոթս չեք գալիս: Սրա վրա պարոնը բղավեց. — Ես Բեգնազարյանցն եմ, է՛ … Սարգիս Բեգնազարյանցը, ինչպե՞ս չեք ճանաչում։ — Համեցե՛ք, համեցեք,— ասացի,— դեռ կդնանք սենյակս, այնտեղ կճանաչեմ, գլխի չեմ ընկնում։
Երբ որ տարա սենյակս, բարկ ու բուրկը տեղավորեցին հետո մոտեցա իրան և երեսին խոր նայելով՝ ասացի,— Դեհ հիմա ասացեք տեսնեմ, դուք ո՞ր Բեգնազարյանցն եք, մենք ե՞րբ ենք իրար տեսել և ճանաչել, որ հիմա չեմ կարողանում միտս բերել։
Բեգնազարյանցը ծիծաղեց և էլի բղավեց ղազախեցոնց եղանակով. — Բա միտդ չի՞, ես էն Սարգիսն եմ, որ դու տարար տպարան, որ քո արհեստդ սովորեցնես, բայց ոտներս ուռավ էլ շկարացի գրաշար դառնամ։ — Հա՜… հիմա իմացա… բայց ախր էն Սարգիսն ու էս Սարգիսդ իսկի իրար նման չեք. ինչպե՞ս էլավ, որ էսպես փոխվեցիր։
Այստեղ Բեգնազարյանցն սկսեց պատմել իր գլխով անցած վերջին դեպքերը, թե ինչպես մի բարերարուհի է գտել նրա ծախքով մտել Ներսիսյան դպրոց, ուր նրան ընդունել են նախապատրաստականում, բայց ինքը իր ջանասիրությամբը յուրաքանչյուր տարի երկու դասարան փոխելով չորս տարում ավարտել է դպրոցի ամբողջ դասընթացը և ստացել փառավոր վկայական, որի շնորհիվ գտել է մի այլ բարերար, որ նրան ուղարկել է Մոսկվա, ուր սկսել է պատրաստվել, որ մտնե համալսարան, բայց այնտեղի կլիմային չդիմանալով, բժիշկների խորհրդով և իր բարերարի հրամանով գնացել է Գերմանիա, բայց այդ ժամանակ բարերարը վախճանվել է, ժառանգներն ընդհատել են օժանդակությունը։ Այժմ Գերմանիայից է գալիս և մտադիր է հայրենիք գընալ, միայն ճամփի ծախք չունի։ — Շատ լավ,-— ասացի,— շատ ուրախ եմ; Այստեղ ճամ- 476