Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/477

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Փի ծախբ կգտնեք, բայց ավելի լավ կլիներ, որ մի նոր բարերար գտնվեր և քեզ կրկին ուղարկեր Գերմանիա' հաակապես մանկավարժություն սովորելու։ Ես այս ասացի իբրև մի ցանկություն միայն, հետևելով ժամանակակից մոդային: Նա ինձ մոտ մնաց մեկ թե երկոշաբաթ միայն, և մեկ օր էլ եկավ և ավետեց ինձ, ասելով.գիտե'ս, իմ Գերմանիա գնալր հաջողում է։ Այստեղի ուսանողներն ուզում են իրանց հաշվով ուղարկել, որ երթամ մանկավարժություն սովորեմ, միայն ցանկանում են, որ Մոսկվայի հայ ուսանողներն էլ մասնակցեն, և արդեն գրել են նրանց։ Մոսկվայի ուսանողներր ոչ միայն չօգնեցին, այլև վատաբանեցին Բեգնազարյանցին և կասկած ձգեցին Պետերբուգի ուսանողների մեջ էլ։ Չարահոգությունն աշկարա էր Բեգնազարյանցը գնաց Մոսկվա, ամոթահար արավ իր չարախոսներին և վերադարձավ Պետերբուրգ իր վարկր վերականգնած։ Եզյանցր միջնորդեց մի քանի վաճառականների և Սանասարյանցին, ինքն էլ նրանց հետ միանալով 'հավաքական օժանդակությամբ Բեգնազարյանցին ուղարկեցին Զվիցերիա Քյոլսնախտի ուսուցչական սեմինարիան։ Եզյանցը առանձին հսկողություն ուներ նրա ուսման հառաջադիմ ության վրա, թղթակցում էր դպրոցի տեսչի հետ և միշտ լավ կողմից էր ստանում տեղեկությունր։ Ահա այստեղ իր մանկավարժական ուսումն ավարտեց Բեգնազարյանցը և դիպլոմով վերադարձավ Պետերբուրգ 1870 թվականին։ Այստեղ էլ ցանկություն ուներ մտնել համալսարան, բայց այս բանր դուր չեկավ Եզյանցին և նրան ուղարկեցին Ալեքսանդրապոլ, Ա. Բարայանցի առաջարկությամբː

 Բեգնազարյանցը  մի առանձին տաղանդ չունի, ինչ որ է

իր անխոնջ աշխատությանն է պարտական։ Դպրոցներր նըբան միայն պատսպարել են, իսկ ուսումն ինքն է ձեռք բերել իր ժրաջան ինքնօգնությամբը։ Ալեքսանդրապոլից հետո, նա միառժամանակ գնաց Օդեսսա, մոտ տասր տարի տեսչություն արավ Երևանի թեմական դպրանոցում, հետո Ներսիսյան դպրանոցում եղավ թե ուսուցիչ և թե տեսուչ։ Իբրև ուսուցիչ, պատկառելի և մերթ նաև երկյուղալի էր աշակերտաց համար 477