հանձն առնեմ իմ առաջվա պաշտոնս, այն է` «Արարատ»- ի խմբագրությունր։ Այս բանն ինձ համար բոլորովին անըսպասելի էր Արդեն ճեմարան կար, ուսուցիչներ կային և տեսուչն էլ Այվազովսկին էր։ Իմ պետքն ինչու պիտի զգացվեր այլևս։ — Ինչ անցք որ անցել է ձեր երկուսիդ (իմ և Մանկունու) մեջ, — ասաց, — պետք է մոռացության տաք։ Այն ժամանակ երկուքդ էլ տղաք էիք, իսկ հիմա հասունցել եք։ Այո գործի համար քեզմե հարմարագույնը չունեմ այս տան մեջ: Մանկունին մոտս կանգնած էր, երբ հետս խոսում էր վեհափառը, և հենց իր թելադրությամբ էլ պետք է հրաված լինեի, թեպետ ինքն այդ չասաց, այլ թե` «Իշդե մարդս քեզի կուզե»։ Մանկունու վրա մատնացույց լինելով `շարունակեց վեհափառը, — Սա պիտի երթա... մեծ մարդ կհամարեն զինքը... թող երթա, հոգ չէ... Այստեղ շատ բան ասաց վեհափառը` ցաված սրտից բխած։ — Ես պատրաստ եմ, — ասացի, — վեհափառ տեր, Ձեր հրամանը կատարելու։ Թե ես և թե հոգաբարձուք ձեր ծառաներն ենք, կհրամայեք, նրանք իմ տեղ մի ուրիշին կհրավիրեն և ինձ կարձակեն։ — Շատ ապրես, տղաս... Վարձատրությանդ համար հոգ չընես. օրինավոր ռոճիկ կունենաս և ամենայն հարմարություն։ Ես դեռ կաշխատեմ, որ սա չերթա, իսկ եթե գնալու եղավ, քեզ իմաց կուտանք։ Այս մի նախապատրաստություն էր, որ վեհափառն անում էր, որ երբ Մանկունուն հեռացնեն, ինձ հրավիրե, բայց բանն այնպես եկավ, որ Մանկունին մնաց իր տեղը։ Այսուամենայնիվ այս ինքնըստինքյան չնչին դեպքը ինձ համար գործնական և բարոյական օգուտ ունեցավ։ Իմ վարկեր բարձրացավ հոգևորականության առջև, մանավանդ միաբանության և առաջնորդների, իսկ այս մեծ նշանակու թյուն ուներ իմ ապագա գործունեության համար։ Ներսես եպիսկոպոս Խուդավերդյանը մեծ ճաշկերույթ:
Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/480
Արտաքին տեսք