տվեը Գայանեի վանքում ի պատիվ իր նախկին բարեկամի, որ և մի համակրական ցույց էր առ նորին վեհափաոության քաղցր տրամադրությունը դեպի ինձ։ Ինչ պետք է անես, այսպե՛ս է աշխարհիս կենցաղավարությունը։ Կան դեպքեր և վիճակներ, ուր մարդիկ չեն կարողանում սեր ցույց տայիրանց սիրածին և ատելություն' իրանց ատածին։ Այս տողերը գրելիս ինքս այսպիսի մի անելանելի վիճակի մեջ եմ գտնվում, որի մասին կգրւքի մի ուրիշ անգամ։
Երևան հասնելուցս քիչ հետո Աբգարը եկավ Սանասարյանցի հետ։ Սանասարյանցը եկել էր քրոջն այցելության, իսկ Արդարը Բարեգործական ընկերության կողմից ուղարկված էր գեր և արված ալաշկերտցիներին նյութական նպաստ տալու համար։ Ես շատ ուրախացա թե մեկի և թե մյուսի գալստյան համար։ Աբգարն ինձ վեր առավ հետը ու միասին գնացինք այցելության գաղթականներին, որոնք ցրված էին Երևանի զանազան գյուղերում։ Մի երեկո հասանք Դավալու և իջանք փոստի իջևանումը։ Իջևանի պահողը ծեքունի Ամիրխանյանն էր, որ մի կոպիտ և գյուղ խոսող մարդ էր։ Երբ կարդացել էր Արդարի ուղեգիրը ու գլխի ընկել, որ նա իրան ծանոթ բժշկապետ Հովհաննիսյանի որդին էր,
ե!լավ ուղղակի երեսին կանգնեց և մի դյուզ հարցմունք արավ, որից Արդարս սաստիկ վիրավորվեց և հրամայեց, որկառքը լծել տա։
— Հեռանանք,— ասաց ինձ,— այս հիմար տեղից, ես այստեղ չեմ կարող գիշերել։
-Բայց արդեն ժամի ինն է,— ասացի,— և ճամփեքը վտանգազոր։ Եթե չես վախենալ, գնանք Բաշնորաշեն, մեր բարեկամ բժիշկ Քաջբերունուն հյուր։
— Գնանք,— ասաց,— ես չեմ վախենում. <<ես հավատում եմ իմ աստղին>>։
ճշմարիտ որ Արդարի աստղն այդ ժամանակ փայլում էր Թիֆլիսի հորիզոնի վրա այնպես վառ, ինչպես ոչ ոքինը։ Ոչ մեկս զենք չունեինք, Սանասարյանի ռևոլվերն էինք
վերցրել հետներս։ Շատ էլ մութն էր։ Մոտ կեսգիշերին մի ամայի անապատի մեջ էինք, ուր և հանդիպեցինք մի խումբ