— Ինչ է նպատակը, ձգտումը։
— Զեռք բեըել բարձր գիրք, խելոք մարդու համբավ և հեղինակություն, որ շատերի համար ակնածելի լինի, շատերը կարոտ լինեն իր խնամակալությանը և հովանավորու թյանը, ազգային ամեն տեսակ գործ և գոթծիչ իր ձեռքումն ունենա, որ ում ուզենա ներս թողնի, ում չուզենա դուրս մղե։
— Ուրեմն շատ վտանգավոր մարդ է դա։ Սա մի բոլորովին նոր տիպ է մեր մեջ։
— Այո՛, նոր, բայց դեռ լավ չի կազմակերպված։ Սա կարող է դառնալ մի տեսակ դիկտատոր, եթե խելքը Գլխին պահի մի քիչ համեստ և հեռատես լինի...
Արդարից հետո անցանք այլ առարկաների և անցքերի, որոնք մեր սրտին ավելի մոտիկ էին։ Խոսեցինք այնպիսի բաների վրա, որոնց մասին միայն խոսում են, բայց չեն
գրում Մոտ երեք տարի էր անցել, ինչ որ չէինք տեսել միմյանց, բայց շատ ու շատ բաներ էին անցել երկուսիս գլխովն էլ, պետք էր միմյանց հաշիվ տայինք երես առ եր ես։
Մյուս օրը ետ դառանք դեպի Երևան և ճանապարհին՝ թե գնալիս և թե վերադարձին' մեր խոսակցության նյութը գլխավորապես զանազան անձնավորությունն էին, որոնց
գովաբանում կամ վատաբանում էինք։ Մեր վատաբանողթյանն ամենից շատ ենթարկվում էր Պետրոսը (Սիմեոնյանցը), որին հեռացնելը Ներսիսյան դպրոցից մի անհրաժեշտ
բարեգործություն էինք համարում։ Արդարը պատմում էր ուրիշի պատմածները նրա մասին, իսկ ես պատմում էի իմ տեսածը և դիտածը։ Ես վատաբանում էի և Արդարի բաբեկամներին Եվանգուլյանցին, Պալասանյանին, Բարխուդարյանցին, պատմում էի, թե ինչպիսի փշեր էին դրանք ինձ համար «Փորձ»-ն խմբագրատան մեջ։ Արդարն էլ համակսրծիք էր ինձ հետ։ Բայց Արդարը տարեց տարի նորանոր փորձեր լսեց անել, իր «Փորձն>>-ն <<Արձագանք>> շինեց Աանհաջող։ Տարեց տարի փոխվեց և ինքը, և ամենայն բանի