թեմական տեսուչ եղավ իմ հորդորանքով, վարժապետներից էլ գաղափարի տեր մարգիկը միաչյան մեզ հետ և այսպիսով կազմվեց մի բավական զորեղ խումբ։ Մեզ հարկավոր էր մեծ ուժ, որովհետև Բաբաջանյանի խումբը ամեն ինչ տակնուվրա էր արել, քաղաքը խռովության մեջ գցել և հավատացրել, որ իրանից հետո այլևս քարը քարի վրա ուսիտի կանգնի, դպրոցը պիտի փակվի։ Հենց այս մտքով էլ իրանց գործերից ոչ մի հետք չէին թողել, ամեն ինչ տարել էին հետները, նույնիսկ հասարակ ցուցակները։ Այս վիճակում Շուշվա դպրոցը նմանում էր թալանված Ալաշկերտին։ Պետք էր ուրեմն վերականգնել մի քարուքանդ շենք, և չարությամբ ու անիրավությամբ բծավորված մի ամենամաքուր պատիվ։ Մեծ էր հայր Սեղրակյանի գործ դրած ջանքր. ամեն մի առաջարկոլթյունս դպրոցի վերաբերությամբ իսկույն իրագոր ծում էր կարձես մի դյութական գավազանով։ Ես տեսուչ չէիր ա տեսլապետ, եթե խորթ չի թվալ այսպես ասել, որովհետև ինքս էի նշանակում տեսուչներ և արձակում, դպրոցների ղեկը, թե օրիորդաց և թե տղայոց իմ ձեռին էր։ Ուսումն որ սկսեցինք, մի քանի հոքի եկան միտքն, բայց ամիս չանցած վրա թափվեցան այնքան, որ էլ տեղ չունեինք ընդունելու և հարկադրված երկու նոր դասարան ևսավելցրինք: Գործը կարդի ընկավ և առաջ գնաց հսկայական քայլերով, որից ամոթահար եղան դպրոցի թշնամիները և մեղա եկան, իսկ բարեկամները ճակատները լայն բաց արին։
Շատ էր դժվար Շուշի քաղաքում մի բարոյական նախագիծ իրագործելը։ Այդ քաղաքում չկար ձգտումն դեպի ազնիվն ու վսեմը։ Ինչ որ չէր համրվել, չէր կշռվել, չէր չափվել, չէր գնահատվել դրամի հայտնի քանակությամբ , դրանց համար գոյություն չուներ։ Աշակերտների մեջ երևում էր ծնողաց նյութապաշտական հատկությունը, ինչպես և նրանց ֆիզիկական առողջությունը։ Ֆիզիկապես առողջ լինելով, ուժեղ էին և մտքով թե տղայք և թե աղջկեք։ Բայց շատ դժվար էր ղրան ցից իդեալիստ շինել։ Ամբողջ քաղաքում աչքի չէր ընկնում ոչ մի ապուշ, ոչ մի խելագար, ոչ մի սովորական կարգերն արհամարհող հարբեցող։ Մի հատ ցնոր