Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/488

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ված մարդ կար միայն, բայց նա էլ մարդամեջ չէր դուրս գալիս, ճգնվում էր տանը և աշակերտներ էլ էր կարդացհում։ Շուշեցիք դրա անունը դրել էին բանաստեղծ: Այս այսպես լինելուց հետո, ուրեմն գիժ պետք է լիներ մի շուշեցի, որ բանաստեղծ լինելու հակումն ցույց տար, չէ որ նրան էլ կձգեին <<բանաստեղծի>> կարգը...


Շուշի քաղաքը վաճառաշահ չլինելով' ամենայն տարի խախալվում, խարբալվում է. սաղերն ու տռուզները դուրս են գնում, քաղաքում մնում են փուչն ու տականքսի մանրուքը։ Ես գործ ունեի փուչերի հետ, և սրա համար է․ նահատակվում էի չարաչար։ Դավալարությունը թե ներս և թե գրսից էր» և այնպես բարդ էր, որ դրանց բոլորի առաջքն առնելու համար պետք էր մի առանձին խորհրդարան։ Այս պատճառով ես այնքան զբաղված էի, որ ինչպես կասեն' քիթ սրբելու ժամանակ չունեի, և ոչինչ չգրեցի, բացի մի Անահիտ֊ից և մի <<ՀԹեմական տեսուչն>>֊ից, որ <<Մեղու>>֊ի մեջ տպվեց կիսատ֊պռատ։


Ղարաբաղում ես իբրև ուսուցիչ' նման էի ձագեր պահող թուխը и կան հավի, որ սովորաբար գուրգուրում է իր ձագերին, ինչ տեգից ասես մի բան գտնում, ուտեցնում, և միևնույն ժամանակ գյուրագրգիռ և կատաղի լինելովս հարձակվում է շների և կատուների վրա և փախցնում բազեի ստվերից։ Բոլոր կռիվներս հառաջ էին գալիս իմ հավական սիրուց, որ տւսծում էի դեպի իմ սնուցած ձագերը։ Ով որ վարժապետի կոչում է ունեցել և սիրտ,, նա կզգա, թե ինչ եմ ուզում ասել, կիմանա, թե որպիսի սեր եմ ունեցել ես •դեպի իմ գործը, դեպի իմ հոգեզավակներս։ Մի բանով միայն ես մխիթարված եմ, որ երախտամոռ աշակերտ ունեցած չեմ։ Չեմ տեսած ոչ մի ուսուցիչ, որ այս կողմանե ինձ չափ բախտավոր լինի եղած։ Ես հոգվով շնորհակալ եմ իմ աշակերտներից։


Շուշու դպրոցում իմ առաջարկությամբ հաջորդաբար տեսչություն արին Ջավատ֊բեգ Իշխանյանց, բժիշկ Բախիշ