բեդ Աղասարյանց, մասնագետ մանկավարժ Սեդրակ Մանդինյանց և Համբարձում Առաքելյանց։
Սրանցից առաջին երկուսը ձրի կատարեցին իրանց պաշտոնը, իսկ Մանդինյանցին հրավիրեցինք վարձով։ Սրան ահա կուզեմ մի քանի տող նվիրել ամենայն անաշառությամբ և ազնվությամբ, չնայած իմ ատելությանս, որ ներկայումս տածում եմ դեպի այդ անձնավորությունը։
Սկսած 67 թվականի վերջերից ես Մանդինյանից ամենամտերիմ բարեկամն եմ եղել։ Եմ բարեկամության հոգեբանական աղբյուրը հետևյալ դեպքն էր։ 67 թվականի ամառը Մանդին յանցը մի քանի շաբաթ վարեց «Մեղոլ»֊ի խմբագրությունը և այդ ժամանակ գրեց նա մի քննադատություն իմ (CԱրություն և Մանվել}) վեպի մասին, որ նոր էր դուրս եկել։ Կարելի բա՞ն է արդյոք, որ մի նոր գրող շսիրե իր այն կրիտիկոսին, որ նրան մի նոր երևույթ է համարում, տաղանդավոր անվանում և այնքան հափշտակվում, որ բոլոր վիպագրողներից բարձր է դասում, թեկուզ այդ բոլորը մի ուրիշի կարծիքով չափազանցություն լինի և սուտ։ Բայց այդ ժամանակ մեր Մանդինյանցը սուտ ասել չէր կարող, ստության արվեստը դեռ չէր սովորել ։ Նա մեր տաղանդավոր ու աշխույժ դերասաններից մեկն էր, իր ուսումը կարծեմ էազարյան ճեմարանումը ավարտած։ Այս հոդվածը ես կարդացի դեռ Պետերբուրգումը և ինձ ու ինձ ասացի. որ այս ինչ լավ տղա է եղել Մանդինյանցը , ինչ լավ է հասկացել ջոկել կենդանի գրողին մեռածից, բնականը' կեղծից)։ նույն տարվա վերջին ես եկա Թիֆլիս, հետն անձամբ ծանոթացա, ներկա եղա իր խաղերին և շատ հավանեցի։ Այս պի սով ահա մենք բարեկամացանք, ես դարձա նրա միակ տաղանդավոր վիպասանը, իսկ նա իմ միակ տաղանդավոր դերասանը և կրիտիկոսը։
Վերջը նա գնաց Պետերբուրգ , որ մի քիչ իրավաբանություն սովորի և մանավանդ փաստաբանի իրավունք ձեռք բերե։ Այդտեղ ընկավ հայ ուսանողների շրջանը, վարակվեց
նրանց ձգտումով, որ էր ծառայել ազգային դաստիարակության , ինքն էլ արդեն վարժապետություն արած էր Ներսիսյան դպրոցում , թեև չէր զգացել, որ այդ պաշտոնի կո