Մանդինյանցն իր մանկավարժական գործունեությունն սկսեց մի շատ սխալ քայլով։ Նա իր բարերարի հետ ունեցած պայմանը մերժեց, ուխտազանց եղավ և մինչև անգամ նրա ապագա գործունեության վրա մի սև ստվեր ձգեց։ Սրա համար Սանասարյանցն էլ նրան ալքից ձգեց, երեսը տեսնել չուզեց։
Ինձ համար այս խնդիրը մութն էր, և ես հակված էի ավելի Մանդինյանցին արդարացնել, չենթադրելով, որ իմ սիրած մարդու վրա կարող է որևէ բիծ լինել։ Եվ հենց սրա
համար էլ, երբ դուրս եկավ Ներսիսյան դպրանոցից, գնաց Վան և վերադարձավ հուսախաբված, մնաց առանց պաշտոնի, ընկավ պարտքի տակ, թշվառացավ։ Այդ ժամանակ ես
խնդրեցի հոգաբարձությանը, որ Մադինյանցին հրավիրեն։ Խնդիրս չմերժեցին, և՛ Մանդինյանցը եկավ Շուշի և՛ ինձ մոտ մնաց, մինչև ընտանիքի գալը։ Շատ էր փոխվել Սեդրակս և ընկճվել։ Իբրև բարեկամ, սփոփեցի և մխիթարեցի իրան և ամենայն ջանք գործ դրի, որ քաղաքի մեջ անուն և հեղինակություն ստանա, բայց զուր եղավ իմ ջանքը։ Դեռ նոր եկած, այստեղ կրկնեց իր դասախոսությունը, որ արել էր Թիֆլիսումը իր կատարած ճանապարհորդության մասին։ Ունկնդիրները հիասթափվեցին և ոմանք էլ ասացին ինձ.
- Պարոն Աղայանց, թե որ բերած մարդիդ շնորհքն այս է, ուրեմն դու հենց մեզ ղարաբաղցու տեղ ես դրել, կարծում ես, թե մենք լավն ու վատը չենք իմանա՞լ…
- Դուք սխալվում եք, - ասացի, - այս մարդը ժողովրդի կյանքին անծանոթ լինելով՝ տեսածովը զարմացել է։ Եթե իմանար, որ այդ կյանքը ձեզ ավելի է ծանոթ, էլ չէր դասախոսիլ։ Բայց սրան ձեզ դասախոսելու համար հոմ չենք բերեր։ Սա մանկավարժ է և ոչ թե հասարակ վարժապետ, գիտե՞ք ինչ է մանկավարժությունը, այդպես բան մեր ոչ մի
դպրոցում չկա. մենք դեռ չունենք մանկավարժներ, այս մի հատն է որ կա։
- Շատ լավ, սաղ կմնանք, էդ էլ կտեսնենք, բայց դրանից իսկի մեր խելքը բան չի կտրում…
Ուղիղն ասած իմ խելքն էլ բան չէր կտրում, իմ նպատակն էր, որ մեկ ես էլ տեսնեմ, թե ինչ բան է արդյոք Մանդինյանցի
491