Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/493

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

այդ միևնույն երեխեքը ինչպես են թև առած թռչում։ Այս խոսքի վրա Մանդինյանցը աչքերը չռեց վրաս։ — Ի՞նչ է,— ասաց,—քո միտքը, ուզում ես իմ հեղինակությունը վա՞յր գցել։ — Դու հեղինակություն չունիս, — ասացի, — որ վայր գցեմ, քո հեղինակը Օթտոն է։ Մեկ ինձ էլ տես, գուցե ինձ ավելի ես հավանում, քան թե Օթտոյին։ — Ես քեզ հավանում եմ, բայց ոչ քո հեղինակությունը։ Դու ամեն մեթոդով էլ կարող ես արդյունք ցույց տալ, նույնիսկ Օթտոյի մեթոդով էլ, բայց Օթտոն ի՞նչ մեղավոր է, որ դաս տվողներն անշնորհք լինեն։ — Եթե այդպես է, ուրեմն ամեն մեթոդ միևնույն է, էլ ի՞նչ հարկ կա Օթտոյի պոչից բռնել։ Բայց դու շատ ես սխալվում։ Տուր ինձ միևնույն խամ ուսուցիչները, և ես նրանցով ցույց տամ, թե ինչ առավելություն ունի իմ սովրեցնելու եղանակը։ — Ես համաձայն չեմ։ — Դու համաձայն չես, ես էլ չեմ համաձայն։ Ես կառաջարկեմ մրցություն, եկող տարի նախակրթարաններից մեկը դու վերցրու, մյուսը ես։ — Օ ...այդ խոմ առավել վատ... — Լավ է թե վատ, բայց այլևս ոչ մի զիջողություն չեմ անիլ քեզ։ Այս ժամից սկսած` իմ ամեն բանը Մանդինյանցի աչքումը։ ծռվեց։ Ես կարծում էի, թե ինչպես ես եմ վերաբերվում դեպի ինքը, նույն վերաբերությունը կունենա և ինքը դեպի ինձ. բայց տեսա, որ սա իր փիլիսոփայությունը փոխել է, ուզում է, որ ամեն ոք իրան ծառայե, իսկ ինքը` ոչ ոքի։ Մյուս օրը կարդացի իմ «Անահիտ»-ը, որ նոր էի գրել, որ տեսնեմ ինչ կարծիք կհայտնե իմ նախկին կրիտիկոսս, և նա հայտնեց իր կարծիքը. Շատ հիմար բան ես գրել,— ասաց,—խորհուրդ չեմ տալ, որ տպես։ — Դեռ այդպես հիմար բան չէիր ասած քո օրումը,— պատասխանեցի ես,— ինչպես երևում է խելքդ կորցրել ես... և սկսեցինք կռվել, խոսքով իհարկե։