Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/497

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Դու շատ ես հոգնած,— ասաց Ավետիքս ,— քեզ հարկավոր է հանգստանալ. և ես կհանգստացնեմ քեղ։ Սոֆիայիս հարկավոր ես գոլ, որ ազգային-մողովրդական տարր մըտ- ցընես նրա պարտիզի մեջ, ազգային ծաղիկներ բուսցնես։ Նրա մոտ գոլ բոլորովին ապահով կլինես թե նյութապես և թե բարոյապես։


Զարմանալի աստղի տակ եմ ծնված ես։ Ինձ պես մարդը կամա-ակամա կենթարկվի միստիցիզմի։ Ասենք այդ ցավը ես միշտ էլ ունեցել եմ, թեև ուշ շեմ դարձրել շատ անգամ և ազատ եմ համարել ինձ ամեն տեսակ նախապաշարմունքից։ Դու լավություն արա Մարկոսին, եթե նա չիմանա Մարտիրոսը կիմանա և կվարձատրե քեզ։ Թող մեկ քաղաքում քեղ հալածեն քո արած բարության համար, մի ուրիշ քաղաք քեզ կհասկանա և կընդունի։ Այս իսկ էր մեր փրկչի էյ ասելը իր աշակերտներին' թե չեք հատեցնիլ Իսրայելի քաղաքները— երբ մեկում կհալածեն, գնացեք մյուսը։ Այս կողմանե, ինչքան էլ գանգատվիմ, ինձ պես բախտավոր մարդ քիչ եմ տեսել, բախտավոր' ոչ թե նյութական հարստություն ձեռք բերելում, այլ բարոյական ու մտավոր։


Ընկա մանկական պարտեղ, ուր երեխեքը անմեղ հրեշտակների էին նման, ուրախ, զվարթ, ինչպես անհոգ թրոնիկներ, որոնք անընդհատ ոստոստում, թռչկոտում և երգում էին իրանց մա՛յրիկի' Սոֆիայի շորս կողմում, և ես չգիտեի, թե որից եմ ավելի հիացած, կրթողից, թե կըրթվողներից, — այն բան բնական էր, այնքան սիրալիր դրանց բարոյական և մտավոր աճումն ու զարգացումը:


Իմ պարապմունքն այդտեղ օրական երկու մամ էր, պետք է գրագիտություն սովրեցնեի։ Առաջին դասից հետո' նախաճաշիկս պատրաստ էր լինում, երկրորդից հետո' ագատ էի, բայց շատ անգամ մնում էի երեխանց մոտ, որ ուսումնասիրեմ նրանց պարապմունքները։ Այստեղ ահա, ըստ ամենայնի առողջարար շրջանում, կազդուրվեցի ես թե հոգեպես և թե ֆիզիկապես, և ազատ մամերս նվիրեցի մանկական գրականության, մանկական բանաստեղծության։


Գրում էի մանկական երգեր և տալիս տիկին Սոֆիային, որ այնպես էր ուրախանում, ինչպես մի նոր գյուտ արած։


52 Ղ. Աղայան, Երկերի ձող. 6. IV