Դ
Երեխան սկզբում սիրում է յուր մորը և այն բոլոր մարդկանց, որոնք յուր վերա խնամք են տանում։ Եթե պատահում է, որ ծնողի փոխանակ ուրիշ կին է ծիծ տալի երեխային, երեխան նորան է ճանաչում ինքյան բարերար նրան է սիրում, և ոչ թե յուր մորը, որ կամ չկա, կամ կենդանական զվարճությանց ենթարկվելով, ուրիշի ձեռք է ձգե, յուր զավակի խնամատարությունը։ Մյուս կողմանե մենք տեսնում ենք, որ ծնող մայրը տոչորվում է յուր զավակի սիրով, մինչդեռ ծծմայրը իբրև վարձկան յուր շահն ունի աչքի առաջ և յուր շահու համար է կերակրում երեխային Եթե այս այսպես է, ապա ուրեմն կարելի է հաստատապես ասել, որ երեխան ոչ թե սիրում է յուր ծնողին նրա համար․ որ նա յուր ծնողն է, այլ էն դուր համար, որ կերակրվում է նորանից։ Իսկ ծնողը սիրում է յուր զավակին այնքան, ինչքան որ թելադրում է նորան յուր ներքին պահանջմունքը, որ ինչպես ասացինք, երկու տեսակ է. կենդանական, որով յուր գլխապահության օգուտն է նշմարում, և հոգեկա որով յուր անմահացնելն է աշխատում։ Եթե հասարակոթյան մեջ ամլությունը նախատինք է համարվում, այն ամուր կինը, որ ազատ չի հասարակության այդ նախապաշարմունքներից, ամենայն տեսակ հնար պատրաստ է գործ դնելու, եթե միայն առանց այլ կերպ նախատանաց ենթարկվելու, կարող կլիներ ազատվիլ այդ նախատինքից, այդ հասարակության աչքին մի զավակ երևցնելով։ Սորա հակառակ, ինչ հասարակության մեջ անպսակ ծնունդը ապօրինի և անսուրբ է համարվում, այդ կերպ հղացածները զավակասպանության ամենայն հնարները գործ են դնում, միայն թե հասարակության աչքում չերևեր այդպիսի մի ծնունդ և ծնողը նախատանաց թուքի և մրի չենթարկվեր։ Ինչտեղ արու և էգ զավակունք միահավասար հարմարմունք չունին, այլ արու զավակը գերապատվվում է էգից, հետևապես սիրվում է արուն և անպատվվում էգը միևնույն ծնողից։ Երկու արու զավակներից նա առավել սիրելի է այդպիսի ծնողների, որ առավել նյութական օգուտ է տալիս. և մեզ քիչ չէ պատահել