Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/500

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ու զվարճության ետևից ընկա, և երբ զգացի դրա լավ հետևանքը, սկսեցի շարունակել այդ կյանքը: Ես առողջացա, վրաս եկավ կորցրած ֆիզիկական ուժս։ Ինձ պակասում էր միայն մի սիրող սիրտ, նրան էլ աստված հասցրեց։ Ես նորոգվեցի հոգվով և մարմնով, և սրա արդյունքն եղավ իմ «Արեգնազան»–ը, «Տորք»֊ ը և սրանց հաջորդող գրածներս։ Լուսինը դուրս եկավ կրկին ամպի տակից, շներն սկսեցին լուսնահաչ տալ:

«Բայց լուսինը բակ բոլորած՝ շարունակում էր իր

ճամփան,


«Համարելով թե չի լսում, որ իր վրա հաչողներ կան»…

1893